17 08 2023

Ողբերգական վթարից տուժածներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Ողբերգական վթարից տուժածներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը:

Առողջապահության նախարարությունից մանրամասնում են՝

1 տուժած՝  Գյումրու բժշկական կենտրոնում, առողջական վիճակը` միջին ծանրության:
2 տուժած՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Մեկի առողջական վիճակը բավարար, մյուսինը` կայուն:
1 տուժած՝ «Երևանի Մ. Հերացու անվան  պետական բժշկական համալսարան» հիմնադրամում, առողջական վիճակը` վիրահատվել է, կայուն ծանր:
1 տուժած՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում, առողջական վիճակը` միջին ծանրության:
1 տուժած՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը` ծայրահեղ ծանր:

Հիշեցնենք, օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 10 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ