10  07  2019

Զոդի կամրջին երթուղայինին հարվածած «Տոյոտա»-ի վարորդը կալանավորվեց

Զոդի կամրջին երթուղայինին հարվածած «Տոյոտա»-ի վարորդը կալանավորվեց

Արարատի մարզի դատարանը որոշել է երկու ամսով կալանավորել Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով ձերբակալված «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանին։ Տեղեկությունը հաստատել է ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Վարորդին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Հիշեցնենք, որ Երևան-Երասխ ճանապարհին ողբերգական վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել էր 6, վիրավորվել՝ 12 մարդ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ