29 01 2023

Թեհրանում ՀՀ դեսպանությունը ցավակցել է երկրաշարժի զոհերի ընտանիքներին

Թեհրանում ՀՀ դեսպանությունը ցավակցել է երկրաշարժի զոհերի ընտանիքներին

Նախօրեին Իրան՝ Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք 5.9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վերջին տվյալներով տուժել է 816 մարդ, երեք մարդ զոհվել է։ Այս մասին հայտնել է ԻՌՆԱ գործակալությունը։

newizv.ru-ի հաղորդմամբ, երկրաշարժի հետեւանքով երկու քաղաքներում և 70 գյուղերում ավերվել է շենքերի 20-50 տոկոսը։ Էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ են եղել, սակայն արդեն էլեկտրականությունը վերականգնվել է։ Իշխանությունները նահանգ են ուղարկել փրկարարների խումբ՝ 500 մարդ։

Թեհրանում Հայաստանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ