14 04 2024

Իսրայելը իրանական հարձակմանը դիմակայելու համար մեկ գիշերվա ընթացքում ծախսել է մոտ 1,3 մլրդ դոլարի զինամթերք. տնտեսագետ

Իսրայելը իրանական հարձակմանը դիմակայելու համար մեկ գիշերվա ընթացքում ծախսել է մոտ 1,3 մլրդ դոլարի զինամթերք. տնտեսագետ

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը թելեգրամյան իր ալիքւմ գրել է.

«Իսրայելական լրատվականների կողմից ներկայացված հաշվարկների համաձայն` Իսրայելը իրանական հարձակմանը դիմակայելու համար մեկ գիշերվա ընթացքում ծախսել է մոտ 1,3 մլրդ դոլարի զինամթերք:

Ռազմական գործողությամբ և բացասական սպասումներով պայմանավորված` իրանական ռեալը և իսրայելական շեկելը 5-10 տոկոսի չափով արժեզրկվեցին: Ի դեպ նման միտում գրանցվեց Հայաստանում 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ