10 09 2022

Իշխանությունների խրախուսած 18+ փառատոնով տուրիզմի զարգացումն ու գիտական կենտրոնի նկատմամբ ոտնձգությունները․ 168․am

Իշխանությունների խրախուսած 18+ փառատոնով տուրիզմի զարգացումն ու գիտական կենտրոնի նկատմամբ ոտնձգությունները․ 168․am

168․am-ը գրում է․  «Սեպտեմբերի 10-12-ը Հայաստանում Արագած լեռան վրա գտնվող տիեզերական կայանում տեղի կունենա Sensor երաժշտության և ժամանակակից արվեստի միջազգային փառատոնը»,- արդեն տևական ժամանակ է՝ ակտիվ քարոզում են իշխանամերձ՝ ՔՊ-ական շրջանակները: Փառատոնի համահիմնադիր և «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրենը 2018-ի հեղափոխության օրերին Մոսկվայից Երևան տեղափոխված Լևոն Հունանյանն է: Փառատոնը նշված է 18+ անձանց համար:

Փառատոնը կազմակերպիչները որոշել են անցկացնել Արագածոտնի մարզի Օրգով գյուղում՝ ակադեմիկոս Պարիս Հերունու գիտական կենտրոնի տարածքում:

Տոմսերի արժեքը, ընդ որում, սկսվում է 30 եվրոյից: Վրանային՝ ճամբարային մասնակցության տոմսերի արժեքը՝ 200 եվրո, Պրեմիում վրանային տոմսերի արժեքը՝ 700 եվրո:

Մի քանի ամիս է, ինչ կենտրոնում նախապատրաստական աշխատանքներ են տարվում, պատրաստվում փառատոնին։

Երեկ Օրգովի բնակիչները 168.am-ի հետ զրույցում պատմեցին, որ սկզբնական շրջանում որևէ արտառոց բան չեն նկատել՝ բացի «ամերիկյան ֆիլմերի հերոսների հիշեցնող կերպարանքով մարդկանցից», սակայն վերջին օրերին գյուղում անհավանական բաներ են կատարվում։
«Գյուղացիները՝ ծառերին, պատերին ինչ-որ գրություններ են տեսել՝ անգլերենով, միայն մի բառն էինք հասկացել՝ Spice: Նաև հեռախոսահամարներ էին գրված, հասկացանք, որ թմրանյութերի մասին է խոսքը։ Բացի դա, խմում և տարօրինակ վարք են դրսևորում, գյուղից մարդիկ են եղել, որ մոտիկ ձորում մերկ աղջիկների են տեսել և այլն։ Այս ամենը մեզ անհանգստացնում է, մենք չենք ուզում, որ էս կատեգորիայի մարդիկ մնան մեր գյուղում ու պղծեն մեր մշակույթը, մեր ավանդույթները․․․»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ