11 04 2022

Հաստատվել է դպրոցի տնօրենի հավաստագրման քննության հարցաշարը. ԿԳՄՍՆ

Հաստատվել է դպրոցի տնօրենի հավաստագրման քննության հարցաշարը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով իրականացվող վերապատրաստման հարցաշարը:

Հարցաշարում ընդգրկված է 616 հարց: Այն ներառում է հարցեր ՀՀ Սահմանադրությունից, ՀՀ քաղաքացիական, աշխատանքային, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերից, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Տեսչական մարմինների մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Գնումների մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքներից և մի շարք կարգերից:

Հարցաշարը հասանելի է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում, կհրապարակվի նաև «Կրթություն» շաբաթաթերթի առաջիկա համարում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ