10 05 2019

Մայիսի 15-ից կգործարկվի 1-ին դասարանցիների գրանցման օնլայն հարթակը

Մայիսի 15-ից կգործարկվի 1-ին դասարանցիների գրանցման օնլայն հարթակը

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ մայիսի 15-ից գործարկվելու է դպրոցներում առաջին դասարանցիների առցանց գրանցման հարթակը, որը հավասար պայմաններ կստեղծի ծնողների համար՝ դպրոցներում երեխաների գրանցման ավելորդ խոչընդոտներից խուսափելու համար։ Երբեմն խոչընդոտներ ստեղծողները, նախարարի խոսքով, դպրոցի տնօրեններն են լինում, ովքեր ընդունում են իրենց ծանոթների երեխաներին։

Համակարգի ներդրումից 4 տարի հետո, նախարարի փոխանցմամբ, տարրական դպրոցներում կվերանա երկրորդ հերթը, բաշխվածության հարցը կլուծվի, քանի որ երեխաները դպրոց կընդունվեն դպրոցի լիցենզիայով։

Ծնողները, այցելելով stugum.emis.am կայք, կարող են ստուգել՝ արդյոք իրենց երեխան գրանցված է բազայում։ Ստուգման համար հարկավոր է հանրային ծառայությունների համարանիշը, եթե չունեք, ոստիկանությունից ստացեք այն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ