30 01 2020

Բանակցությունների ողջ պատմության ընթացքում երբեք նման բան չէր ասվել․ Ֆարմանյան

Բանակցությունների ողջ պատմության ընթացքում երբեք նման բան չէր ասվել․ Ֆարմանյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը գրում է․

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը»:

...կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ լիակատար հանձնառություն... Ի՞նչ.... Երբե՜ք, երբե՜ք նման բան չի ասվել... բանակցությունների ողջ պատմության ընթացքում: Ողջ:

Իսկ ի՞նչ է փոխվել, որ համանախագահները նման, կարելի է ասել, ոչ դիվանագիտական ձևակերպում են օգտագործում: Հիշեցի մեկին, ով ասուլիսների ժամանակ սիրում է տարբեր քրեական գործերի մանրամասներ պատմել,  ոտնատակ տալով օրենքի պահանջը: Երևի ԵԱՀԿ միջնորդներն էլ են հասկացել, որ գործընթացում ներգրավված է մեկը, ով տեսախցիկներ տեսնելիս կորցնում է ինքն իրեն ու սկսում է պատմել ոչ միայն այն ամենն, ինչ իրական է, այլև իրականի տեղ մատուցելով պահի տակ մտքի փչածը` ամեն անգամ հիմար վիճակում դնելով իր հնարավոր բոլոր ենթականերին ու գործընկերներին` թե՛ ներսում, թե՛ դրսում:

Ամեն ինչ օբյեկտիվ է` լիակատար պահպանել կոնֆիդենցիալությունը: Ես ԵԱՀԿ միջնորդ համանախագահներին լրիվ հասկանում եմ: Լրիվ»,-նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ