22 03 2022

ՔՊ-ն որոշեց, որ հիմա երևի Ադրբեջանին ու Թուրքիային պետք չէ զայրացնել. Գեղամ Մանուկյան



Փակ քննարկումը ոչ մի բան չտվեց, տվեց նույն այն կարծիքը, որ շատ հարցերում իշխանությունը կրավորական դիրք ունի և շատ հարցերում ւղղակի գործնական աշխատանքներ չեն իրականացնում: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Քաղաքական մեծամասնությունը որոշեց, որ հիմա երևի Ադրբեջանին ու Թուրքիային չպետք է զայրացնել իրենց երազած խաղաղության դարաշրջանն ուղղակի նման պարտվողական, կրավորական դիրքորոշմամբ կարող են կառուցել, բայց կյանքը ցույց է տալիս, որ մարդ, ով պայքարի պատրաստ չէ, միշտ զիջումների է գնում, ինչպես հիմա»:

Ինչ վերաբերում է բանակցային գոործընթացին, արդյոք այդ մասին քննարկում եղել է, պատգամավորն ասաց. «Բանակցային բուն պրոցեսից, առաջարկներից, Ադրբեջանի հինգ կետերին ի պատասխան հայկական կողմի որևէ դիտողության, առաջարկի մասին որևէ փակագիծ չբացվեց»:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ