02 02 2024

«Հանրային ձայն»-ը ստվերային համագործակցություն ունի իշխանությունների հետ. Անդրանիկ Թևանյան



«Հանրային ձայն»-ը ստվերային համագործակցություն ունի իշխանությունների հետ: Այս մասին Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց տեղի ունեցած հրատապ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

«Այդ ստվերն այնքան ակնհայտ է, որ արդեն դուրս է եկել լույս աշխարհ: Քաղաքապետի ընտրության, կարմիր կետագծերի և տեղական տուրքերի վճարների թանկացման հարցերում մենք տեսել ենք համագործակցություն»,- նշեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ