17 04 2024

Բոլոր բռնապետներին թվում է, թե դա իրենց հետ չի պատահի․ Թևանյան

Բոլոր բռնապետներին թվում է, թե դա իրենց հետ չի պատահի․ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Բոլոր բռնապետներին ու բռնապետիկներին թվում է, թե դա իրենց հետ չի պատահի: Իրենց թվում է, թե իրենք հավերժն են, հավերժ է իշխանությունն ու հավերժ է իրենց անպատժելիությունը:

Բռնապետներն ու բռնապետիկները հակված են այլասերման, քանզի բացարձակ իշխանությունը նրանց այլասերում է բացարձակ ձևով:

Որպես կանոն բռնապետներ ու բռնապետիկներ դառնում են վախկոտ ու մարդատյաց մարդիկ, որոնք թաքնվում են ոստիկանական մահակի հետևում: 

Մեկ այլ կանոնն էլ կա. բոլոր բռնապետներն ու բռնապետիկները շատ վատ են ավարտում իրենց քաղաքական կարիերան: Տարբերն են նրանց վերջաբանները զուտ ձևական առումով: Բովանդակությունը՝ «գնդակահարության պատ» է հիշեցնում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ