05 12 2023

Թռածների հաշվին ձեր գործն առաջ եք տանում, դրանից լավ փչանալ պարո՛ն Կոնջորյան․ Արմենուհի Կյուրեղյան



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն իր ելույթում անդրադարձել է Ալավերդի համայնքի ավագանու ընտրությանը՝  նշելով.  «ՔՊ-ն ամեն ինչ արեց , որ Ալավերդու  ավագանին վերջին ավելի քան 3 ամսում նիստեր չգումարի»:

«Ավելի հեշտ է զոռբայությամբ և անօրինականությամբ խլել իշխանությունը, հենց այսօրվա ՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու օրակարգի նիստը նույնպես  կայացավ օրենքի խախտումով . ինչո՞ւ գնալ նոր ընտրությունների, եթե կան այլ դաշտերից իրենց գիրկը թռածներ դրա լավագույն փորձը ՔՊ-ն ունի… Թռածների հաշվին ձեր գործն առաջ եք տանում, դրանից լավ փչանալ պարո՛ն Կոնջորյան:  ՔՊ խմբակցության ղեկավարը «Լուսավորից» եկած, ՔՊ վարչության փոխնախագահը  «Բարգավաճից»  եկած, ՔՊ վարչության մյուս փոխնախագահը ՀՀԿ-ից եկած»,-ասաց Արմենուհի Կյուրեղյանը:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ