12 09 2023

«Ասել ենք ու ասում ենք՝ հեռացե՛ք: ԴԵ արե՛ք». Արմենուհի Կյուրեղյանը՝ իշխող ուժին

«Ասել ենք ու ասում ենք՝ հեռացե՛ք: ԴԵ արե՛ք». Արմենուհի Կյուրեղյանը՝ իշխող ուժին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմենուհի Կյուրեղյանի հայատարարությունը՝  խորհրդարանի ամբիոնից.

«Սիրելի հայրենակիցներ,

 արդեն 1 տարի 9 ամիս է, որ Վանաձորի ավագանին չի կարողանում կայացնել համայնքի ղեկավարի ընտրություն, քանի որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարություններ կատարող Էդմոն Մարուքյանը դիմել էր դատարան՝ 2021թ. դեկտեմբերի 5-ի Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով, որը դեկտեմբերի 21-ին դատարանի կողմից մերժվել էր: Այնուհետև Փաշինյանի հանձնակատարը, նույն ինքը Էդմոն Մարուքյանը դիմել էր վերաքննիչ, վճռաբեկ դատարաններ, այդ վճռի բողոքարկման նպատակով: Վերջապես, 1 տարի 9 ամիս հետո միայն, այս տարվա սեպտեմբերի 1-ին, Վճռաբեկ դատարանը մերժեց Լուսավոր Հայաստանին: Այդ ընթացքում ՔՊ-ն հասցրեց օրենքի փոփոխությամբ, հատուկ Վանաձորի դեպքի համար, վարչապետին համայնքի ղեկավարի ժպ-ի նշանակման լիազորություն տալ և արդեն ուղիղ 21 ամիս վանաձորցիները հնարավորություն չունեն ավագանու իրենց ընտրությամբ որոշելու, թե ով է լինելու իրենց համայնքապետը: Այս ամենը հնարավոր դարձավ, որովհետև ընտրությոեւններին մասնակցում էին իրեն ժողովրդավար հայտարարած Մարուքյան- Լուսավոր Հայաստան նույնությունը, ընտրարշավի ժամանակ իրենց ընդդիմություն հայտարարած, բայց ընտրություներից հետո ՔՊ-ի հետ միասին արտահերթ նիստ կայացնելու հնարավորություն ստեղծած, ինչպես նաև Արկադի Փելեշյան համայնքի ղեկավարի ժպ դառնալու համաձայնություն տված ուժերը:

 Սիրելի երևանցիներ, Վանաձորի օրինակը մեկ անգամ ևս ապացուցում է, որ ընտրություն կատարելիս պետք է հաշվի առնել ոչ միայն և ոչ այնքան այն թեզերը, որոնք հնչեցնում են առաջադրված ուժերը ընտրարշավի ժամանակ, այլ նրանց գործունեությունը ընտրություններից առաջ: Հիշեք, ո՞վ էր այսօրվա ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանը, նա կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի ժամանակահատվածում արտակարգ դրության պարետն էր, գնահատականները թողնում եմ Ձեզ: Ո՞վ էր ՀՀ քաղաքացիներին սև ու սպիտակի բաժանողը՝ նույն ինքը Հայկ Մարությանը: Ո՞վ էր Վանաձորում համայնքի բնակիչների կողմից ընտրված ընդդիմադիր ուժերին համայնքը ղեկավարելու հնարավորություից զրկելու ՆՓ-ի հանձնարարությունը կատարողը՝ Լուսավոր Հայաստանը:

Սիրելի երևանցիներ, անպայման մասնակցեք Երևանի ավագանու ընտրություններին, որպեսզի ձեր չմասնակցությամբ չնպաստեք իշխող ուժի հավաքած ձայների տոկոսային ներկայացվածության բարձրացմանը: Անպայման մասնակցեք և ձեր քվեն տվեք իրական ընդդիմադիր ուժի, ով իսկապես առաջնային խնդիր է հայտարարում այս իշխանություներից երկիրն ազատելը:

ԵՎ նաև, իշխող ուժը հայտարարում է. Ասե՛ք, կանենք: Ուրեմն. ձեր ընտրությամբ այդ ուժին ասե՛ք, որ իրենք պետք է հեռանան, որ դուք իրենց թրքամետ գործունեության, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ չեք տվել: Աս՛եք, թող անեն: Գոնե այս խոստումը թող կատարեն:

Ասել ենք ու ասում ենք. Հեռացե՛ք: ԴԵ արե՛ք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ