17 10 2023

Պուտինը կմեկնի Չինաստան, իսկ Բայդենը՝ Իսրայել

Պուտինը կմեկնի Չինաստան, իսկ Բայդենը՝ Իսրայել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով ժամանել է Պեկին, որտեղ ելույթ կունենա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումի բացմանը: ՌԴ նախագահը նաև շարք երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում՝ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ:

Պուտինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինի միջազգային օդանավակայանում: ՌԴ նախագահը Պեկին է ժամանել Սի Ծինփինի հրավերով:

Իսկ ահա Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը կայցելի Իսրայել՝ որպես հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Երուսաղեմին Վաշինգտոնի հաստատուն աջակցության ցուցադրում:

Նա կլինի պետության առաջին ղեկավարը, որն Իսրայել կայցելի հակամարտության սկսվելուց հետո, նկատում է timesofisrael.com-ը:

ԱՄՆ նախագահը Թել Ավիվում կլինի մի քանի ժամով, որից հետո նա կմեկնի Հորդանան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ