02 09 2023

Ադրբեջանը հետապնդում է ցեղասպանական քաղաքականություն, որի դեմ աշխարհը անելիք ունի. Կիրո Մանոյան



Հատկապես պատերազմից հետո փոխվել է այսօրվա խորհուրդը, եթե առաջ նշում էինք որպես տոն, հիմա նշում ենք որպես ուխտ, որ պետք է վերականգնենք ամեն ինչ: Այս մասին Ազատության հրապարակում ի աջակցություն Արցախի հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:

«Ժողովրդի մեջ պետք է վերահաստատենք երկու բան, որ Արցախը որպես ինքնուրոււյն պետություն և որպես պայքարի նպատակ մնում է, նաև պետք է շեշտել, որ մեր բոլորիս հայացքները ուղղվեն դեպի Արցախ: Աշխարհը պետք է հասկանա, որ այստեղ կա խնդիր, որտեղ ինքն ունի պատասխանատվություն»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ