31 03 2022

Ներսես Պողոսյանը պատերազմի մասնակից է և զինվորական համազգեստի գրպանից է գտել հաշիշը․ Ավանի թաղապետ. Tert.am

Ներսես Պողոսյանը պատերազմի մասնակից է և զինվորական համազգեստի գրպանից է գտել հաշիշը․ Ավանի թաղապետ. Tert.am

Ներսես Պողոսյանին առնչվող հարուցված քրեական գործ կա, երբ գործը ավարտվի, կորոշեմ, կմեկնաբանեմ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ավանի թաղապետ Արա Դանիելյանը, պատասպխանելով հարցին, թե իր տեղակալի անվան հետ կապված խնդիրները բավարար հիմքեր չե՞ն նրան աշխատանքից հեռացելու համար։

«Իհարկե, շատ հնարավոր է, քրեական գործի արդյունքներով որոշում կկայացավի։ Այդ թեմայով ես զրուցել եմ իր հետ, փորձել եմ բացատրություն ստանալ, Պողոսյանը նշել է, թե տեղյակ չէ՝ որտեղից է այդ հաշիշը հայտնաբերվել իր մոտ։ Պողոսյանը պատերազմի մասնակից է, 40 օր գտնվել է այնտեղ։ Ինձ ասել է, որ համազգեստի գրպանում է եղել այդ թմրամիջոցը և չի հիշում, թե ինչպես է դա այնտեղ հայտնվել»,- ասաց Դանիելյանը։

Նշենք, որ երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ հայտնաբերված կաթուցիչում (պիպետկա) հայտնաբերվել է զրո չափաբաժնով թմրալկալոիդ, սակայն նրա տանն իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ:

Հիշեցնենք՝ շուրջ մեկ ամիս առաջ ոստիկանները Ներսես Պողոսյանի գրպանում կաթուցիչ էին հայտնաբերել։ Դեպքը տեղի էր ունեցել Ոստիկանության ուժեղացված ծառայության ժամանակ։ Այդ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ