14 02 2024

Ակադեմիայի ռեկտորը փաստաբանության հարկերի ավելացման մասին



ՀՀ ֆինանսների նախարարությւոնը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով փաստաբանական գործունեությունը հանվում է շրջանառության հարկով հարկման ռեժիմի դաշտից և մտնում շահութահարկով հարկման ռեժիմի դաշտ։ Ըստ Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի՝ այս նախագիծը հիմնավորում չունի և հանրային քննարկմանը քվեարկողներից միայն մեկ հոգի էր կողմ դրա ընդունմանը։

«Մեզ՝ փաստաբաններիս և լրագրողներիս երբեք չեն սիրել։ Մենք են չսիրված երեխաներից ենք միշտ եղել։ Մեզ, օրինակ, հավասարեցրել են վիճակախաղերի հետ, բայց ավելին նրանց առտոնություն են տվել  ավելացված արժեքի հարկի գծով, մեզ դա էլ  չեն տվել։ Այո, դա քաղաքականություն է։ Փաստաբաններին սիրում են, թե չեն սիում։ Չեն սիրում։ Բնականաբար մեր հետ կապված ինչ գորխընթաց կա հաճույքով կանեն»,- հայտարարեց Զոհրաբյանը մամուլի ասուլիսում։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ