19 09 2023

Պետք է ազգը պարտադրի իշխանություններին՝ ստանձնելու Արցախի ժողովրդի պաշտպանությունը. Արա Զոհրաբյան

Պետք է ազգը պարտադրի իշխանություններին՝ ստանձնելու Արցախի ժողովրդի պաշտպանությունը. Արա Զոհրաբյան

Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՊԵՏՔ Է ԱԶԳԸ ՊԱՐՏԱԴՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Փաշինյան-Էրդողան հեռախոսային պայմանավորվածության պտուղները երևում են:

Հայաստանը պարտավոր է պաշտպանել Արցախի ժողովրդին: Սա ոչ միայն բարոյական, այլ նաև իրավական պարտավորություն է: ՊԵՏՔ Է ԱԶԳԸ ՊԱՐՏԱԴՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ:

Ռուսաստանի Դաշնությունը պետք է անտեսի Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը և գործողությունները ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ, քանի որ դրանք հակասում են հայ ազգի շահերին, հակասում են նույնիսկ 09.11.2020թ. եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին:

Ռուսաստանի Դաշնությունը պետք է հաշվի առնի, որ թեև Արցախի Հանրապետությունը չի ստորագրել 09.11.2020թ. եռակողմ հայտարարությունը, սակայն Արցախի ժողովուրդը  հանդիսանում է այդ հայտարարության ՇԱՀԱՌՈՒՆ:  Խաղաղապահ ուժերը ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ պաշտպանել Արցախի ժողովրդին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ