02 04 2022

Մալխաս Ամոյանը թուրքի նկատմամբ հաղթանակով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Մալխաս Ամոյանը թուրքի նկատմամբ հաղթանակով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Մալխաս Ամոյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակիչում Ամոյանը մրցեց 2021 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Մ23 Եվրոպայի չեմպիոն, թուրք Յունուս Էմրե Բաշարի հետ եւ հաղթանակ տարավ 4:3 հաշվով:

Առաջին մրցափուլում Մալխաս Ամոյանը ակտիվ էր, բայց գորգի մրցավարը պարբերաբար ակտիվություն էր պահանջում: Մի քանի զգուշացումից հետո մրցավարը պասիվություն տվեց եւ Ամոյանին նստեցրեց պարտեր: Թուրք ըմբիշը երկու միավորանոց գլորում կատարեց: Ըմբիշները գնացին հանգստի 0:3 հաշվով՝ թուրք ըմբիշի առավելությամբ:

Երկրորդ մրցափուլում աշխարհի չեմպիոնն ավելացրեց ճնշումը: Գորգի մրցավարը թուրք ըմբիշին պասիվություն տվեց: Ամոյանը երկու միավորանոց գլորում կատարեց: Թուրք ըմբիշի մարիչները բողոքարկեցին մրցավարի որոշումը, բայց չշահեցին: Հաշիվը դարձավ 4:3: Երկրորդ մրցափուլի ավարտին գորգի մրցավարը եւս մեկ անգամ Ամոյանին պարտեր նստեցրեց, բայց աշխարհի չեմպիոնը հրաշալի պաշտպանվեց: Թուրք ըմբիշը չկարողացավ միավոր վաստակել, եւ Մալխաս Ամոյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Թուրք ըմբիշը վերջում չկարողացավ զսպել արցունքները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ