22 04 2023

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը մարզական կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:

Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Ամոյանը գոտեմարտել է Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեշի հետ և 6:4 հաշվով ֆանատստիկ հաղթանակ է տարել՝ հաղթական միավորները վաստակելով գոտեմարտի վերջին վայրկյաններին:

Ավելի վաղ, Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը դուրս էր եկել եզրափակիչ:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ