ՀԿ-ները դիմել են ԿԽՄԿ-ի նախագահին՝ պահանջելով անհապաղ տեսակցել Ռուբեն Վարդանյանին

27/02/2025 22:22

Մի քանի տասնյակ ՀԿ-ներ բաց նամակով դիմել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սհոլյարիչ Էգերին՝ պահանջելով անհապաղ այցելել Բաքվի բանտում ապօրինաբար պահվող  Ռուբեն Վարդանյանին․

«Դիմում ենք Ձեզ խորը մտահոգությամբ՝ Բաքվի բանտում պահվող և ավելի քան մեկ շաբաթ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի և Ադրբեջանում քաղաքական պատճառներով ապօրինի կերպով դատվող մյուս հայ գերիների վիճակի վերաբերյալ։

Ըստ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվության, փետրվարի 25-ի դատական նիստի ժամանակ Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, սակայն, չնայած դրան, դատական նիստը շարունակվել է։ Բացի դրանից, տարածված լուսանկարներում նրա դեմքի վրա տեսանելի են վնասվածքներ և առերևույթ խոշտանգումների հետքեր:

Հաշվի առնելով, որ նա քաղաքական պատճառներով ու ապօրինի կերպով է դատվում և արդեն երկար ժամանակ գտնվում է հացադուլի մեջ, նրա առողջական վիճակը կարող է արագորեն վատթարանալ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների։ Նմանապես մտահոգիչ է նաև Ադրբեջանում պահվող և քաղաքական շարժառիթներով դատվող մյուս հայ գերիների վիճակը, ովքեր ենթարկվում են անարդար վերաբերմունքի ու էթնիկ ծագմամբ պայմանավորված հետապնդման։

Այս իրավիճակում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, որպես անկախ մարդասիրական կազմակերպություն, պարտավոր է գործել՝ համաձայն իր մանդատի և միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքների։ Ուստի, կոչ ենք  անում Ձեզ՝

անհապաղ այցելություն իրականացնել Ռուբեն Վարդանյանին՝ անկախ բժշկական գնահատում իրականացնելու նպատակով։

Ապահովել նրա առողջական վիճակի անկողմնակալ մշտադիտարկումը և հետևել, որ նա ստանա անհրաժեշտ բժշկական օգնություն։

Հասցեագրել նրա հացադուլի պատճառները և միջնորդել՝ ապահովելու նրա հիմնարար իրավունքների պաշտպանությունը։ Այդ առումով, հարկ է առանձնակի ուշադրություն դարձնել նրա դեմքի ակնհայտ վնասվածքների պատճառների բացահայտման վրա, որի մասով ադրբեջանական կողմը կրում է հատուկ պարտավորություն:

Ներկայացնել անաչառ զեկույց Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների պահման պայմանների ու նրանց հանդեպ վերաբերմունքի մասին՝ համաձայն միջազգային ստանդարտների։

Գործուն ջանքեր ձեռնարկել հացադուլի ավարտի ուղղությամբ՝ միաժամանակ հասցեագրելով այն մտահոգությունները, որոնք հանգեցրել են այդ ծայրահեղ քայլին։ Հարկ է հաշվի առնել խնդրի հրատապությունը և այնպես չանել, որ ԿԽՄԿ հաջորդ հերթական այցն արդեն ուշացած լինի:

Իրականացնել կանոնավոր այցելություններ ադրբեջանական բանտերում պահվող բոլոր հայ գերիներին՝ երաշխավորելու նրանց նկատմամբ արդար վերաբերմունքը։

Գործել որպես անկախ միջնորդ հայ գերիների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ ապահովելու միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը և նրանց անհապաղ ազատ արձակումը։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ունի բացառիկ իրավասություն և մանդատ բանտարկյալների  պաշտպանության ոլորտում, ուստի Ձեր միջամտությունը այս իրավիճակում ոչ միայն հիմնավորված է, այլև՝ անհրաժեշտ։ Հատկապես կարևոր է Ձեր դերը քաղաքական պատճառներով և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներով դատվող գերիների նկատմամբ վերաբերմունքի մշտադիտարկման հարցում, որը Ժնևի կոնվենցիաների հիմնարար սկզբունքներից է։

Հույս ունենք, որ այս հարցին կտրվի առաջնահերթություն և կձեռնարկվեն անհապաղ քայլեր՝ կանխելու հնարավոր ողբերգական հետևանքները։

Ձեր անհապաղ արձագանքի ակնկալիքով՝

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալություն ՀԿ

«Արցախ Միություն» ՀԿ

«Շրջիկ Բժիշկներ» Առողջապահական ՀԿ

«Արցախի Մարդասիրական Աջակցության Նախաձեռնություն»

Իրավունքի գերակայություն ՀԿ

«Միջազգային և համեմատական իրավունք» ՀԿ

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ

«Բարի մամա» բարեգործական ՀԿ

«Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» կրթական հիմնադրամ (ԳՈԼՍ)

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն ՀԿ

«301 Իմաստության Երկիր» գիտակրթական հիմնադրամ

Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ

FreeArmenianHostages քաղաքացիական շարժում

«Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնություն

«Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ

«Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ

«Հայկի սերունդ» ՀԿ

«Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ

«Институт народной дипломатии»

«Արցախի հունական համայնք»

«Հասարակության և բնության ներդաշնակ միություն» ՀԿ

«Վերածնված հայրենիք» ՀԿ

«Արցախից-Արցախ» ՏՀԻ ՀԿ

«Մայրություն» ՀԿ

«Արցախի Ավագների Խորհուրդ» ՀԿ

«Արցախի հոգեբանների միություն» մասնագիտական ՀԿ

«Մտքի ուժը» ՀԿ

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

Բաքվուն դատում են Հայաստանի և Արցախի ինքնորոշման իրավունքը․ Սեյրան Օհանյան

Ադրբեջանի ցեղասպան գործողությունները շարունակվում են մինչ օրս, ադրբեջանցիները փորձում են ջնջել հայկական հետքը, յուրացնել հայկական ժառանգությունը։ Այս մասին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հանրահավաքի...

Մեր պայքարը ոչ թե միայն Ռուբեն Վարդանյանի համար է, այլ բոլորի. քաղաքացի

«Մեր պայքարը ոչ թե միայն Ռուբեն Վարդանյանի համար է, այլ բոլորի: Մարկանց կյանքերն են վտանգված: Կառավարությունը պարտավոր է շատ ակտիվ զբաղվել գերիների հարցով»,- այս մասին Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիայի ժամանակ...

Վարչական դատարանը մերժել է «Սունդուկյան»-ի ներկայացուցչի միջնորդությունը. Սարգիս Արզումանյան

  «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը գրել է. «ՀՀ վարչական դատարանը մերժել է «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցչի միջնորդությունը՝ կապված հայցվորի իրավահաջորդությամբ փոխարինման և գործի վարույթի կարճման...

Քանի էլեկտրամոբիլ է ներմուծվել 2025-ին. ՊԵԿ–ը՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի մասին

  Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2  ծածկագրին դասվող  էլեկտրական շարժիչով  տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան...

ՔՊ-ի համար հայրենիքը, սրբությունը, մեր նահատակ տղաները զրո են. Աստղ Գալեյան

  «Սարիկ Մինասյանը մեկ ամիս էլ չկա ինչ ընդգրկվել է ՔՊ-ի շարքերը և շարունակում է նրանց հիմար մտքերը: Նրանց համար հայրենիքը, սրբությունը, մեր նահատակ տղաների արած գործը զրո է»,- այս մասին Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակման...

ԱԳՆ-ն իր հայտարարությամբ հայ ժողովրդին դնում է հավի տեղ․ Մենուա Սողոմոնյան

ԱԳՆ-ն իր հայտարարությամբ հայ ժողովրդին, կոպիտ ասած, դնում են հավի տեղ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարեց դասախոս Մենուա Սողոմոնյանը։ «2 օր առաջ՝ փետրվարի 26-ին, Ադրբեջանը արտերկրում իր...

Եթե ՀՀ իշխանությունները հրաժարվում են պաշտպանել հայերի շահերը, ոչ ոք չի պաշտպանի. Արման Աբովյան

  «Եթե մենք, այսինքն Հայաստանի Հանրապետության իշխանությունները, հրաժարվում են պաշտպանել հայերի շահերը՝ ոչ ոք չի պաշտպանի»,- այս մասին Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց...

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈՒՂԻՂ I Քաղաքացիները պահանջում են ռազմագերիների ազատ արձակում

  «Բաբոն տեր ա» ՀԿ-ի նախաձեռնությամբ այս պահին Կառավարության դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա։ Քաղաքացիները պահանջում են Ադրբեջանի բանտերում գտնվող բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակում։ Մանրամասն՝ ուղիղ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈՒՂԻՂ I Բողոքի ակցիա՝ ռազմագերիներին ազատ արձակելու թեմայով

ԱԳՆ դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա։ Քաղաքացիները պահանջում են Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերի վերադարձը, Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատու կառույցից հանդես գալ հրատապ հայտարարությամբ և հրավիրել...

Այդ նույն մարդիկ 2008-ից թիրախավորում են Քոչարյանին. Բորիս Մուրազի

5-րդ ալիքի եթերում Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին անդրադարձել է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, Բավքում պահվող հայ գերիների խնդրին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին և դրա շուրջ...