Կառավարման համակարգային անկարողություն և անպետքություն. «Փաստ»

22/02/2025 10:27

«Փաստ» օրաթերթը գրում է. Ոչ թե ապրիլին, մայիսին, այլ հենց ձմռանը տեղացած, այն էլ՝ օրեր առաջ կանխատեսված ձյունը հանրապետությունում ձևավորեց արտակարգ, եթե չասվի՝ խայտառակ իրավիճակ: Երևանում, Գյումրիում, Վանաձորում, մյուս քաղաքներում ու հատկապես համապետական, միջպետական ավտոճանապարհներին, էլ չենք խոսում ներհամայնքային ճանապարհների մասին: Վթարներ, ճանապարհների անանցանելիություն, փակ ճանապարհներ, ճանապարհներին լռված հարյուրավոր մեքենաներ…

Այսինքն, ի՞նչ է ստացվում: Այս ձմեռն առանձնապես ձնառատ չէր: Եվ մեկ էլ՝ փետրվարի վերջին մոտ ձյուն տեղաց: Հատուկ ընդգծենք, որ հիդրոօդերևութաբանները հստակորեն կանխատեսել ու զգուշացրել էին դեռ մի քանի օր առաջ, որ «ուժեղ, սաստիկ, առատ ձյուն է սպասվում»: Այսինքն, եթե մի փոքր ռազմագիտական պրիզմայով դիտարկենք, ապա հետախուզությունը ժամանակին ու հստակ տեղեկություններ էր հաղորդել, ինչը նշանակում է, որ մնացած կառույցները բավարար ժամանակ ունեին նախապատրաստվելու և դիմակայելու համար: Ավելին, բոլոր կառույցները, թե՛ Երևանում, թե՛ այլ համայնքներում, թե՛ մարզային իշխանություններն ու ստորաբաժանումները առավել քան բավարար ժամանակ ու միջոցներ են ունեցել՝ նախապատրաստվելու համար: Համենայն դեպս, իր գործը և ժողովրդին ոչ թե դատարկ գրառումներով «սիրող», այլ իր պարտականություններին պատասխանատվությամբ վերաբերվող, խել քը գլխին ղեկավարները պետք է աղի, ավազի, վառելիքի որոշակի պաշարներ պահեստավորած ունենային ձեռքի տակ, արդեն պատրաստված համապատասխան տեխնիկա և աշխատուժ: Կրկնենք՝ առավել ևս, որ դեկտեմբերին, հունվարին, փետրվարի առաջին կեսին դրանք օգտագործելու կարիք միայն քիչ բնակավայրերում է եղել, այն էլ՝ քիչ քանակությամբ:

Մինչդեռ, առաջին անգամ «լուրջ» ձյուն տեղաց, այն էլ՝ եթե քանակով ես գնահատում, էլի դժվար է շատ լուրջ համարել (Հայաստանում նախկինում եղել են շատ ավելի հզոր տեղումներ), ու կառավարման համակարգային կոլապս բոլոր ուղղություններով, գրեթե բոլոր համայնքներում, բոլոր ճանապարհներին: Ու հարցը միայն փողոցների ու հանրապետական նշանակության ճանապարհների խայտառակ վիճակը չէ, խնդիրն ավելի խորքային է, իսկ համակողմանի ֆունկցիոնալ անկարողության դրսևորումը՝ շատ ավելի լայն: Օրինակ՝ ձյան տեղումներին ու ավելի ընդգծվող կոլապսին զուգահեռ՝ մեկ էլ ԿԳՄՍ նախարարությունը գիշերվա ժամը 23-ն անց որոշեց, որ հաջորդ օրը դպրոցները փակվում են: Կրկնում ենք՝ կեսգիշերին մոտ ասում են, թե առավոտյան դաս չի լինելու… Ավելին, ԵՊՀ-ն նոր ռեկորդ սահմանեց. միայն առավոտյան «արթնացավ» ու այն պահին, երբ միգուցե շատ ուսանողներ ինչ-որ կերպ ճանապարհ էին ընկել, հայտարարեցին, թե դասերը հեռավար են անելու, իսկ քննությունները և լուծարքները տեղափոխվում են:

Ու նման իրավիճակում Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը, ինչ-որ ռոմանտիկ հովերի մեջ ընկած, իր տաքուկ աշխատասենյակի պատուհանից հրապարակն էր նկարել ու ՀՀ քաղաքացիներին առաջարկում էր զմայլվել ձմեռային ձնառատ տեսարանով: Մարդկանց ճնշող մեծամասնությունը ոչ միայն չգնահատեց այդ պոետիկ զեղումը, այլև բարձրաստիճան պաշտոնյայի նման վարքն ընկալեց որպես բացահայտ ծաղր: Մարդիկ, ուրեմն, հազարներով մնացել են կանգառներում, մրսած, կտրուկ թանկացած՝ 3-5 հազարանոց դարձած տաքսիների հույսին, մարդիկ ձյան տակ ոտքով էին գործից տուն վերադառնում, տասնյակ ավտոմեքենաներ բախվում էին մերկասառույցի պատճառով, մարդիկ վնասվածքներ ու կոտրվածքներ էին ստանում, իսկ երկրի բարձրաստիճան պաշտոնյան՝ ուրախ ու կայտառ, առաջարկում էր «ձնագնդի» խաղաղ, ցատկոտել ու ձնեմարդ պատրաստել:

Մի պահ փորձեցինք պատկերացնել, թե ինչ օրի կլինեին մարդիկ ու երկիրը, եթե հանկարծ Հայաստանում էլ մի 5-6 ամիս սաստիկ ձմեռ լիներ՝ շատ ավելի առատ տեղումներով: Բայց կան, չէ՞, աշխարհում նման երկրներ, նման տարածաշրջաններ: Ի՞նչ է, այնտեղ կյանքը կա՞նգ է առնում, բոլոր կրթական հաստատությունները (և ոչ միայն կթական) ամբողջ ձմեռ փակվո՞ւմ են, մարդիկ միայն ոտքո՞վ են աշխատանքի գնում-գալիս: Ոչ, իշխանությունները, մանավանդ՝ տեղական, հստակ ապահովում են կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանները:

Հարցը ձյան տեղումները չեն, որ բազմաթիվ ժողովրդական կատակների ու խայթոցների առիթ տվեց՝ սկսած այն դիտարկումից, որ ձյան մաքրման աշխատանքները քպական իշխանությունները հեռավար էին կազմակերպել, վերջացրած մեր մի գործընկերոջ սրախոսությամբ, թե՝ ձյունը պինցետով, տնական արաղով, փաթիլ առ փաթիլ հավաքվելու է, ծեփվելու է պատերին ու լիզելու է բորդյուրները… Ձյունն ընդամենը ևս մեկ անգամ բացահայտեց ահա արդեն 7 տարի Հայաստանի ղեկին գտնվողների ֆունկցիոնալ անկարողությունն ու, կներեք, անպետքությունը: Ըստ որում, իշխանություն, որը եթե կարողանում էլ է ինչ-որ բան անել, ապա ինքն իրեն «չալաղաջ» պարգևավճարներ տալն է: Տեսեք, այս նույն իշխանություններն ու իշխանավորները գործնականում տապալեցին կովիդի համաճարակի դեմ պայքարը, ավելի քան 10000 մարդ մահացավ, Հայաստանում այս համաճարակից մահացածության ցուցանիշն աշխարհում ամենից բարձրերից մեկն է: Այնուհետև նույն այս իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, ոչ միայն պատերազմական աղետ բերեցին Հայաստանի ու Արցախի գլխին, այլև անկարող եղան կառավարել այդ պատերազմի ընթացքը, ցուցաբերեցին ճակատագրական անիրազեկվածություն ու պրոֆանություն, կորստի մատնեցին հազարավոր զինվորների ու սպաների, տվեցին ահռելի կորուստներ:

Այս նույն իշխանություններն ու իշխանավորները «հերոս-հարկատուների» վճարած միջոցների հաշվին մի քանի տասնյակ միլիոն դոլարով, իբր, պետական ավիաընկերություն բացեցին ու… ո՛չ այդ ավիաընկերությունը կա, ո՛չ այդ միլիոնները կան, ո՛չ դրա համար ստեղծված կառույցը կա, ո՛չ էլ՝ պատասխանատվության ենթարկվածներ: Այս նույն իշխանությունը տապալել է ողջ տնտեսությունն ու հիմա ամենօրյա ռեժիմով «հպարտ քաղաքացիների» գրպանն է մտնում՝ բյուջե լցնելու համար: Այդ նույն իշխանությունը վաղուց պետական պարտքը ավելի քան կրկնապատկել է: Այդ նույն իշխանությունը… Շարքն անվերջանալի է:

Այնպես որ, ձյան տեղումների հետևանքով արձանագրված խայտառակությունը ոչ թե ինչ-որ մի անակնկալ է, այլ միանգամայն օրինաչափ՝ Փաշինյանի ու նրա գլխավորած ձախավեր իշխանության պայմաններում: Երևի, ինչպես հեգնել էր մեր մի սրամիտ հայրենակից, Փաշինյանը «գաղափարական, ձնախառը ուղերձ» կհղի ու կասի՝ «կարող էինք մաքրել ամբողջ ձյունը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց վթարների ու խցանումների»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ համաձայնությունը. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ համաձայնությունը. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ համաձայնությունը. այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային: Նրա խոսքով՝ Հայաստանի  և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պայմանների շուրջ համաձայնություն ձեռք բերելը համարել է...

Ռազմագերիների հարցն այս իշխանությունների բանակցային օրակարգում չկա. Էլինար Վարդանյան

Ռազմագերիների հարցն այս իշխանությունների բանակցային օրակարգում չկա. Էլինար Վարդանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը գրել է. ««Ես չգիտեմ ինչպես օգնել Բաքվում պահվող ռազմագերիներին, ի՞նչ կարող եմ ես անել»... Բազմիցս ինձ ուղղված այս հարցին ես պարզ պատասխան չունեմ։ Մեր քաղաքացիների այս հարցն ամենուր է։ Ինքս եմ ինձ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈՒՂԻՂ I Ասուլիս՝ նվիրված սպառողների իրավունքների պաշտպանությանը

  Մամուլի ասուլիսով է հանդես գալիս ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը։ ԹԵՄԱ- Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ․ տեսչական մարմնի վերահսկողական...

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈՒՂԻՂ I Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում պատմում է նախորդ տարվա արածները

ԱԺ արտաքին հարաբերությունների մտական հանձնաժողովում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի՝ արտաքին հատվածի վերաբերյալ...

Նիկոլին փոխելու հետ պետք է փոխել նաև ծրագիրը, որով բերվել է․ Բորիս Մուրազի

Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ուկրաինայում 2014 թվականին ժամանակավոր իշխանության բերվեց Յացենյուկը, հետո լավ ապագայի համար Ուկրաինայի ժողովրդին ընտրել տվեցին Պոռոշենկոյին ու ռուսների դեմ սկսվեց պատերազմ, հետո ռուսների հետ լեզու գտնելու օրակարգով...

Այժմ ոչինչ չի խոչընդոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը: «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին...

Ամերիկացիները զարմացած են ՀՀ իշխանությունների պահվածքից` գերիների հետ կապված․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին ամերիկահայերը՝ մի կողմ դնելով իրենց քաղաքական հայացքներն ու առաջնահերթությունները, միավորվելով փորձում են քայլեր ձեռնարկել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին ազատելու ուղղությամբ: Այս ջանքերը կրկնապատկվել են Ռուբեն Վարդանյանի...

Հրահանգվել է ռեալ ձայն տվողների ցուցակներ ներկայացնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ Գյումրիում տեղական իշխանությունները, ըստ լուրերի, օգտագործելով վարչական լծակները՝ տեռոր են անում համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավարների նկատմամբ: Խոսքը մանկապարտեզների, բժշկական հաստատությունների եւ այլ...

ՔՊ-ականների մոտ խուճապային տրամադրություններ են․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Խաղաղության համաձայնագիր» կոչված փաստաթղթի՝ ստորագրման պատրաստ լինելու մասին հայտարարությունները, որքան էլ տարօրինակ է, բայց շատ ՔՊ-ականների մոտ խուճապային տրամադրություններ են ստեղծել: Ինչպես հայտնում է տեղեկացված աղբյուրը, նրանց մոտ այն...

Գրիգոր Մինասյանը գրասենյակը իշխանավորների շահերն է պաշտպանում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կադրերն ակնհայտ դավանում են «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքը, անգամ պետական բարձր պաշտոն զբաղեցրածները։ Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը, որը պետության քաղաքականությունն էր մշակում` արդարադատության ոլորտում,...