Ալմ-Աթայի հռչակագիրը ստորագրելու պահին Արցախն արդեն ԽՍՀՄ գործող բոլոր նորմերին համապատասխան դուրս է եղել ոչ թե Ադրբեջանից, այլ ԽՍՀՄ-ից: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը:
«Դա չի վերաբերում Արցախին, որովհետև Արցախն այդ պահին էլ ԽՍՀՄ-ում չէր: Մերձբալթյան երեք պետությունները չեն ստորագրել հռչակագիրը, նրանք համարել են, որ իրենք ԽՍՀՄ-ում չեն ու չեն ստորագրել: Այսինքն՝ ըստ սրանց ասելու, Մերձբալթյան երեք հանրապետությունների տարածքային ամբողջականությունը պահպանված չէ՞: Ալմաթիի վրա հղումը դա դիվանագիտական անմեղսունակություն է»,- նշել է նա:
Մանրամասն՝ տեսանյութում: