Զինվորական ծառայությունը պետք է դառնա երկրի ամենամրցունակ մասնագիտություններից մեկը․ Արթուր Ավանեսյան

18 Մարտի, 2026

Ես 30 տարի ես ծառայել եմ սահմանին և լավ գիտեմ, թե ինչ է նշանակում լինել հայ զինվոր և սպա՝ ոչ թե գրքերից, ոչ թե ճառերից, այլ ոտքի տակ եղած հայկական Արցախի հողից, Մռավի ու Օմարի ձյան ցրտից։ Ես լավ գիտեմ թշնամու ուժեղ և թույլ կողմերը, և այդ գիտակցությամբ ես հասկանում եմ, որ մեզ պետք է հակառակորդին ճանաչող և համապատասխանաբար գործող բանակ։ Այս մասին այսօր ներկայացնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանության ծրագիրը՝ ասել է անվտանգության հարցերով թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը։

«Ուժեղ Հայաստանի անվտանգությունը սկսվում է ոչ թե մեդալներից, այլ կամքից։ Հայաստանն ապրում է բարդ ժամանակներում, մեր շուրջ կան ուժեր, որոնք ցանկանում են տեսնել մեզ բաժանված, թույլ, խոնարհված։ Արտաքին և ներքին սառնալիքները դեռ չեն նահանջել, ո՞վ է մեր թիվ մեկ թշնամին, ոչ թե հարևանը, այլ մեր պարտադրված թուլությունը, անզորությունը, անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ։
Սամվել Կարապետյանի մշակած «Ուժեղ խաղաղություն» ծրագրով, մենք առաջարկում ենք հետևյալ լուծումները.

1.  Ներդնել խելացի սահմաններ համալիր համակարգ՝ մարդկային գործոնի ռիսկը նվազեցնելու և սահմանների անխուլցելիությունը ապահովելու համար: Սահմանագծի ողջ երկայնքով արհեստական բանականության հիման վրա սենսորային ցանցերի և ինքնավար հարվածային միջոցների տեղակայում:

2.  Ստեղծել ռազմական հետախուզության և կանխատեսման համակարգ, սպառնալիքները վաղ փուլում հայտնաբերելու նպատակով։

3.  Զինված ուժերում միասնական կառավարման համակարգի ներդրում, որը կառավարում է օդային, ցամաքային և տեղեկատվական տիրույթների համապատասխան գործողությունները։

4.  Հայաստանի անկախության համար տեղական ռազմարդյունաբերական համալիրի ստեղծումը մեզ համար գերական նպատակ է։ Դա մեզ հնարավորություն է տալու նվազեցնելու մեր կախվածությունը այլ երկրներից ճգնաժամային իրավիճակներում, ու բացի դրանից, ավելի խելամիտ օգտագործել պաշտպանական բյուջեն։

5.  Հայաստանի երկինքը լինելու է ամբողջովին պաշտպանված, սա մեզ համար գերակա նպատակ է։ Ցավալիորեն պատմությունը ցույց է տվել, երբ անպաշտպան է Հայաստանի երկինքը, անպաշտպան է հայ զինվորը, հակաօդային պաշտպանության համակարգերի, որսիչ դրոններ, հակաօդային հրթիռներ, ռեբ համակարգեր, խափանման մեթոդների կիրառմամբ Հայաստանի երկինքը կլինի պաշտպանված։

6.  Ինձ համար պատվի հարց է, որ մեր հասարակության մեջ վերականգնվի հայ զինվորի, հայ սպայի պատիվը, հայ զինվորականը միշտ էլ կռվել է առյուծի պես, գիտակցելով, որ թիկունքում հայրենիքն է, իր ընտանիքը։ Նա չի պարտվել, չի խոնարհվել, չի հանձնվել, քանի դեռ թիկունքից չեն հարվածել նրան։ Թույլ ղեկավարի օրոք չենք կարող ունենալ ուժեղ բանակ, նա պարզապես ի վիճակի չէ ուժեղ բանակ կառուցելուն։ Եղնիկների բանակը առյուծի գլխավորությամբ կռվում է առյուծի նման, իսկ առյուծների բանակը եղնիկի գլխավորությամբ փախչում է եղնիկի նման»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...