Ժողջանն իր մաշկի վրա է զգալու Հայաստանի «սիրիացման» բոլոր կողմերը. Գագիկ Համբարյան

6 Օգոստոսի, 2025

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է.

«Հայաստանի սիրիացումը սկսված է։

Այս քարտեզն ազդեցության գոտիների բզկտված Սիրիայի նախկին քարտեզն է, որը փոխվեց 2024 թ֊ի դեկտեմբերին, երբ իսրայելա֊թուրք֊ամերիկյան տանդեմի ուժերը պարտության մատնեցին ռուս-իրանական տանդեմի կողմից պաշտպանվող Բաշար Ասադին և գրավեցին նրա վերահսկողության տակ գտնվող տարածքները…

Ասադի իշանազրկումից հետո Պուտինը դեռ շարունակում է Լաթաքիայում և Տարտուսում պահել իր բազաները, որոնց գործունեությունն ուղղակի սահմանափակված է բոլոր առումներով, և նրանք ոչինչ չեն կարող ինքնուրույն անել… Ռուսների թուլությունը բացահայտ երևաց այն ժամանակ, երբ թրքամետ ահաբեկիչներն Ասադի իշխանազրկումից ամիսներ անց Ալ֊Շարաայի գլխավորությամբ մի քանի տասնյակ հազար ալավիների սպանեցին Լաթաքիայում և Տարտուսում, որի ժամանակ ռուսները «չեզոքություն» պահպանեցին…

Նույն բանը լինելու է Հայաստաբում, երբ Նիկոլի ձեռամբ Հայաստան մտան ամերիկացի զինյալները` «Զանգեզուրի միջանցքի» պահպանության համար ու այդ ժամանակ ժողջանն իր մաշկի վրա է զգալու Հայաստանի «սիրիացման» բոլոր կողմերը, որի վերջնարդյունքը լինելու է նույն թուրքադրբեջանա֊իսրայելա֊ ամերիկյան տանդեմի կողմից ռուսների` 102֊րդ ռազմաբազայի դուրս շպրտելը և իրանական ազդոցությունը Հայաստաբում ոչնչացնելը… Հիշեք` եթե ռուսները չսթափվեն, ապա գլխիկոր կհեռանան ինչպես արեցին Կոսովոյում և մեկուսացված են Սիրիայում…
Նիկոլը Հայաստանը տանում է ամենավատ ուղղով` դարձնելով այն պլացդարմ իրար հետ հակամարտող տերությունների միջև և հույս ունի, որ բզկտված և մասնատված Հայաստանի ինչ֊որ մի մասում կառավարիչ է աշխատելու…

Հայաստանում Նիկոլի ձեռամբ սեփական ծրագրերն իրագործող հակահայ ուժերի հաջողության հասնելու պարագայում նրանք երկրորդ ճակատ են բացելու ՌԴ֊ի դեմ` Հյուսիսային Կովկասում (որը չհաջողվեց անել Վրաստանի միջոցով) և շրջափակելու են Իրանը հյուսիս֊արևունքից և արևմուտքից` նոր հարձակում պատրաստելով Իրանի դեմ…

Դե իսկ Ադրբեջանն ու Թուրքիան էլ այդ ամենին մասնակցելու համար գին են առաջարկել` ոչ միայն ՌԴ֊ի հյուսիսկովկասյան և Իրանի` ատրպատականյան տարալքները, այլև ողջ Հայաստանը, որի հանաձայնությունը, որքան հասկանալի է, ստացել են…Իսկ այդ հակահայ կենտրոններին այս ծրագրերն իրագործելուն օգնում է Նիկոլ Անհողը…
Մեկ հույս է մնում` որ Թեհրանն ու Մոսկվան թույլ չտան նեոպանթուրանական և նեոպանօսմանական այս ծրագրի իրագործումը, որի հաջորդ զոհերը Հայաստանից հետո լինելու են Ռուսաստանն ու Իրանը…»։

Նմանատիպ նյութեր

Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում

Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում

Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների էական փոփոխություններ է կատարել։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։ Յադրովը նշանակվել է տրանսպորտի նախարար, Սիլուանովը ֆինանսների նախարարի պաշտոնը կհամատեղի փոխվարչապետ պաշտոնի հետ, Նիկիտինը...

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

Մատենադարանի համար բացառիկ նշանակությամբ 2 ձեռագրեր ձեռք կբերվեն 148,5 միլիոն դրամով։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մատյանների գնման համար պահուստային ֆոնդից ֆինանսավորումը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավստրիական մասնավոր հավաքածուի...

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Այսօր դարձյալ դատական նիստեր են դրվել Քոչարյան հոր և որդու վերաբերյալ, որտեղ դատախազ-քննիչները միջնորդել են կալանքները երկարաձգել։ Այս մասին գրում է yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։ «Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային...

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում․ Փաշինյանը՝ Կառավարության նիստում

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում․ Փաշինյանը՝ Կառավարության նիստում

Խաղաղաության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում: Այս մասին հայտարարել   է Փաշինյանը՝ Կառավարության նիստում: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել. մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում, անգամ...

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ: Այս մասին  հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 23-ից Վահան Տերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի` կից սխեմայում...