Ժամանակին եթե մարդկանց գրպանը պլան էին գցում, որ բռնեին, հիմա սրանք հեղաշրջման պլան են գցում․ Իշխան Սաղաթելյան

3 Հունիսի, 2026

 

«Գործող իշխանությունը ամբողջ քարոզարշավի ընթացքում, իհարկե դրանից առաջ էլ, ակնհայտ դիմում է ապօրինությունների և ամեն կերպ խոչընդոտում ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը՝ փորձելով ըստ էության կազմալուծել մեր նախընտրական քարոզարշավի ընթացքը։ Հայաստանի ամբողջ տարածքում մեր գրասենյակներում անընդհատ խուզարկություններ, ապօրինի քայլեր ու գործողություններ են անում. նախընտրական շտաբի պատասխանատուներին, ակտիվիստներին և աջակիցներին ինչ-որ հիմար պատրվակներով հրավիրում են ոստիկանություն, հարցաքննության, փորձում են վախեցնել ու ահաբեկել։ Դրան զուգահեռ, արդեն երկու օր է, օրինակ՝ Աշտարակի մեր գրասենյակում խուզարկություններ ու ձերբակալություններ են, և սա տեղի է ունենում ոչ միայն մեր քաղաքական միավորի, այլև, ինչպես տեսնում ենք, այլ քաղաքական ուժերի գրասենյակներում ևս։ Այսինքն՝ որտեղ կարողանում են՝ խուզարկում են, գործ են սարքում, բռնում են, որտեղ էլ չէ՝ արդեն բռունցքների են դիմում»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով թիմի դեմ իրականացվող գործողություններին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ո՞ւր է Գայի պողոտայի 5 սմ ասֆալտը. Չախոյան

Ո՞ւր է Գայի պողոտայի 5 սմ ասֆալտը. Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Փաստաթղթերով Գայի պողոտայի նոր փռած ասֆալտի հաստությունը պետք ա լիներ 5 սմ, բայց բոլոր քանդված հատվածներում ասֆալտի հաստությունը կազմում է 1-4 սմ։ Հետևաբար հարց է առաջանում, Նիկոլ...

Թրամփը նախընտրում է շարունակել բանակցությունները

Թրամփը նախընտրում է շարունակել բանակցությունները

Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ Դոնալդ Թրամփը ուսումնասիրել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական հարվածների վերսկսման ծրագրերը, սակայն առայժմ նախընտրում է շարունակել միջուկային բանակցությունները։ Նա կարծում է, որ պատերազմի վերսկսումը կարող է խաթարել դիվանագիտական գործընթացը և...

Փոխքաղաքապետի պաշտոնից՝ փոխնախարար

Փոխքաղաքապետի պաշտոնից՝ փոխնախարար

Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Վիրաբյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի...

ԿԳՄՍՆ 2 փոխնախարար ազատվել է պաշտոնից

ԿԳՄՍՆ 2 փոխնախարար ազատվել է պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դանիել Դանիելյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք Փաշինյանի որոշումներից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դանիել Դանիելյանին...

ՍԴ-ն այսօր հեռանալու է խորհրդակցական սենյակ․ Արամ Վարդևանյան

  ՀՀ Սահմանադրական դատարանում 6-րդ օրն է շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ ՍԴ այսօրվա նիստում դիմող և պատասխանող կողմերը ներկայացնելու են ամփոփիչ ելույթները, որից...