Պարոնա՛յք, դուք իրավիճակին չեք տիրապետում. իշխանությունները ցնցումների մեջ են. «Մեր ձևով»

5 Նոյեմբերի, 2025

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Անդրանիկ Գևորգյանը գրում է. «Պարոնա՛յք, դուք չեք տիրապետում իրավիճակին.
Այն, որ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի հայտնի լրագրող, քաղաքական վերլուծաբան և հեռուստահաղորդավար Թակեր Կարլսոնի հետ պետք է ցնցումների մեջ գցեր օրվա իշխանություններին՝ լիովին կանխատեսելի էր, քանի որ միջազգային լրջագույն հարթակում հնչած սթափ ու փաստարկված խոսքը կարող է բացել այն փակագծերը, որոնք տարիներ շարունակ փորձել են փակ պահել աղմուկով, պիտակներով ու կեղծ քարոզչական թեզերով։
Բայց այն, ինչին ականատես ենք հիմա՝ հերթական էժանագին փորձերն են հասարակության ուշադրությունը շեղելու, մանիպուլյացնելու և կեղծիքին հավատացնելու նպատակով՝ մոռանալով, որ այս մեխանիզմները հանրության համար այլևս չեն աշխատում՝ իրենց սպառել են, ինչպես որ այն գործածողները։
7 տարի շարունակ նույն գործիքակազմով փորձել են մոլորեցնել մարդկանց՝ կտրելով իրականությունից, սուտը դարձնելով «նորմալ», իսկ ճշմարտությունը՝ «ծայրահեղություն»։ Բայց այս ընթացքում մի կարևոր բան են մոռացել՝ հասարակությունն ունի արդեն իսկ ձևավորված «քաղաքական իմունիտետ»։ Այսօր մարդիկ տեսնում են, համեմատում են և եզրակացություն են անում։ Եվ հենց դա է իշխանությունների իրական վախը, ոչ թե հարցազրույցը։
Ուստի առաջարկում եմ՝ մի չափեք բոլորին ձեր տձև արշինով։ Հանդարտվեք։ Խորը շունչ քաշեք։ Եվ փորձեք ընդունել մի պարզ ճշմարտություն, որ իրավիճակ է փոխվել և այդ իրավիճակը ուժեղանում ու օրեցօր հստակ է դառնում ՄԵՐ ՁԵՎՈՎ
Հ.Գ. Ժամանակին դուք էիք ասում, որ օրվա իշխանությունները իրավիճակին չեն տիրապետում, հիմա մենք ենք ասում՝ պարոնա՛յք, դուք իրավիճակին չեք տիրապետում»։

Նմանատիպ նյութեր

«Հանքային» շրջադարձ․ Փաշինյանը կրկին իրար հակասող բաներ է ասում

  Հոկտեմբերի 17-ին «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետք է դառնա առաջամարտիկը ՀՀ-ում բաց բաժնետիրացման...

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է․ Կարմիր ծովում տեղի ունեցող իրադարձությունները որևէ կապ չունեն Իրանի հետ։ Այդ տարածաշրջանն իր խնդիրներն ունի։ Սակայն Հորմուզի նեղուցի վերաբերյալ մեր դիրքորոշումը...

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Հոկտեմբերի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, որ Աբովյան քաղաքում...

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցին, որը վերաբերում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքներին։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, չենք...

Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա. News.5tv

Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա. News.5tv

News.5tv.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: Մեզ ասացին, որ նրան հայտնաբերել են և նա այժմ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է: ՊՆ-ից դեռ չեն մեկնաբանում, Տավուշի համայնքապետներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել այդ...