«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի և Ադրբեջանի միջև անխափան ցամաքային հաղորդակցություն կապահովի. Հիլմի Դեմիր

29 Հոկտեմբերի, 2025

Զանգեզուրի միջանցքը (Trump Route for International Peace and Prosperity, TRIPP) ունի Հարավային Կովկասի աշխարհատնտեսական քարտեզը փոխելու ներուժ՝ դա հնարավոր դարձնելով բեռների հեռավորությունների և առաքման ժամանակի կրճատման և, որպես արդյունք, Միջին միջանցքի արդյունավետության բարձրացման միջոցով՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև անխափան ցամաքային հաղորդակցության հաշվին։

Ըստ AZERTAC-ի, այս մասին հայտարարել է Անկարայում գտնվող Թուրքիայի տնտեսական հետազոտությունների հիմնադրամին (TEPAV) առընթեր Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Հիլմի Դեմիրը։

«Զանգեզուրի միջանցքի ռազմավարական ճարտարապետությունը» վերնագրով հոդվածում ինստիտուտի տնօրենը նշում է, որ նոր երթուղին կամրապնդի Ադրբեջանի դերը որպես տարանցիկ հանգույց՝ նպաստելով երկրի ոչ նավթային հատվածի հետագա զարգացմանը։

«Թուրքիայի դեպքում Զանգեզուրի միջանցքը կխթանի Արևելյան Անատոլիայի նահանգների տնտեսական զարգացումը, ինչպես նաև կապահովի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև մատակարարման շղթաների ճկունությունը։ Վերջապես, Հայաստանի համար նոր երթուղին հնարավորություն կտա հավասարակշռված ինտեգրման ինչպես Արևելքի, այնպես էլ Արևմուտքի հետ, ինչպես նաև կբարձրացնի լոգիստիկ ծառայություններից ստացված եկամուտները», — հայտարարել է Անկարայում գործող վերլուծական կենտրոնի ղեկավարը։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...