Եզակի երեխաներ են, որևէ քաղաքական ուժի հետևորդ չեն. Փաստաբանը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակից բերման ենթարկված տղաների մասին

30 Մարտի, 2026

Panorama.am-ը գրում է․ Սուրբ Աննա եկեղեցում երեկ պատարագի ժամանակ Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ականների ու անվտանգության աշխատակիցների հայտնվելու ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասնակից երկու դպրացական տղաները դեռ գտնվում են ձերբակալվածների պահման վայրում, նրանք այս պահին ունեն ձերբակալվածի կարգավիճակ։ Նրանց մեղադրանք չի դեռ չի առաջադրվել։ Panorama.am-ին այս մասին հայտնեց փասաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Հնարավո՞ր է նրանց մեղադրանք չառաջադրվի։ Հաշվի առնելով տղաների ձերբակալման ձևը, դրան հաջորդած ատելության խոսքը՝ փաստաբանն այս հարցում լավատես չէ։

«Երեկվանից իրենց գործողությունների, ապօրինությունների լույսի ներքո նման կանխատեսում չունեմ։ Եթե հետևել եք երեխաների բերման ենթարկելու գործընթացին, նրանք 18-ամյա դպրոցական երեխաներ են, ունեն առողջական լուրջ խնդիրներ, ու այդ պայմաններում գտնվում են ՁՊՎ-ում են»,-ասաց փաստաբանը։

Լուսինե Մարտիրոսյանը հերքեց տարածված այն լուրերը, որ տղաները ինչ-որ քաղաքական ուժի անդամներ են։

«Եզակի առաջադիմությամբ երեխաների մասին ենք խոսում, դու պետք է տեսնեք իրենց գովասանագրերը, պատվոգրերը, ուղղակի չեք պատկերացնում՝ ինչ կարգի երեխեքի մասին է խոսքը։ Ես չգիտեմ, իշխանական մամո՞ւլն է անում, թե՞ ով, ասում են, հրապարակումներ կան, որ երեխաները կուսակցության, քաղաքական ուժի կողմից են այդ օրը եղել եկեղեցում եղել, ես պաշտոնապես հայտարարում եմ՝ այս երեխաները որևէ կուսկացության, քաղաքական ուժի անդամ, հետևորդ չեն։ Նրանք քրիստոնյա, հավատացյալ մարդիկ են, որոնք ամեն կիրակի մասնակցել են պատարագի, իսկ այդ օրը՝ Ծաղկազարդի պատարագին»,-ասաց փաստաբանը՝ նշելով, կադրերում էլ երևում է, որ աղոթագիրք էր նրանց ձեռքին։

Նա ընդգծեց, տղաներն այս պահին պատրաստվում են ընդունելության քննություններին, շուտով նրանց վերջին զանգն է լինելու։

Նրանք խիստ դաստիարակված են, մինչդեռ այսօր առավոտյան տարբեր մարդիկ փաստաբանին ուղարկել են հրապարակումներ, որտեղ տղաների նկատմամբ ատելության խոսք, բռնության կոչեր են հնչել։

«Այս երկրում Մարդու իրավունքների պաշտպանը քնած է մի տեղ, ՍՊԸ է, ինչ-որ մեկի ՍՊԸ-ն է»,-ասաց փաստաբանը։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...