Եվրախորհրդարանում քննարկվել է Բաքվում պահվող հայերի վերաբերյալ հրատապ բանաձևը

13/03/2025 10:39

Եվրոպական խորհրդարանի մարտի 12-ի լիագումար նիստում քննարկվեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությունների վերաբերյալ բանաձևը՝ հրատապ ընթացակարգի ներքո։

Բրյուսելում«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող և բանաձեւի համահեղինակներից Միրիամ Լեքսմանն իր ելույթում նշեց, որ Բաքվում տեղի ունեցող կեղծ դատավարություններն ու գերիների անմարդկային պայմանները ցույց են տալիս Ալիևի իրական դեմքը՝ ռեժիմ, որն անտեսում է միջազգային պարտավորությունները։

«Մինչ Եվրոպական միությունը ձգտում է ռազմավարական գործընկերության, Բաքվի ռեժիմը շարունակում է սպառնալ իր հարևաններին և խոչընդոտել տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը։

Ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրում հրատապ անհրաժեշտություն կա, որ Եվրամիությունը պաշտպանի իր արժեքները, հատկապես իր անմիջական հարևանությամբ։ Փոխարենը, մենք կրկին փորձում ենք բավարարել բռնապետին և խրախուսել Ալիևի գործողությունները՝ ընդլայնելով առևտրային համագործակցությունը։ Մի՞թե մենք դասեր չենք քաղել։ Ժամանակն է դադարեցնել ռազմավարական գործընկերության պատրանքները, առերեսվել իրականության հետ և գործել՝ ըստ մեր արժեքների և սկզբունքների», — իր ելույթում ասել է եվրախորհրդարանական Միրիամ Լեքսմանը։

Հայաստանի հարցերով համազեկուցող և բանաձեւի համահեղինակներից Վասիլե Դինկուն իր ելույթում նշեց՝ հայ քաղաքական բանտարկյալների վիճակը մեծ հարցական նշան է Կովկասի այս հատվածում արդարության, կայունության և խաղաղության վերաբերյալ։ Նա հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանը վերոնշյալ հարցերում երբեք չի շեղվել իր սկզբունքներից՝ այդ թվում Հայաստանի ինքնիշխանության և անկախության հարցում։

«Մենք ցանկանում ենք լինել այս դատավարությունների մասը և աջակցել այն հնարավոր պատժամիջոցներին, որոնք կուղղվեն ադրբեջանական այն պաշտոնյաների դեմ, որոնք կատարում են դատական բռնություններ։ Մենք պետք է խիստ պատժամիջոցներ կիրառենք այս պաշտոնյաների նկատմամբ և խրախուսենք ապագայում նման բռնությունների կանխարգելումը։ Ապագան հեռու է դրականից։ Տարածաշրջանում ռազմական իրավիճակը հաշվի առնելով՝ մենք պետք է գործենք հիմա և ընդունենք կոնկրետ միջոցներ՝ապագա ողբերգություն թույլ չտալու համար», — իր ելույթում նշեց եվրապատգամավորը։

Առաջարկված բանաձևի համահեղինակ, Հայաստանի հարցերով համազեկուցող Նատալի Լուազոն իր ելույթում նշեց, որ Բաքվում տեղի ունեցող դատավարությունները ոչնչով չեն զիջում ստալինյան դատավարություններին, և որ գերիների միակ «մեղքը» հայ լինելն է։ Լուազոն, դիմելով ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին, ափսոսանք հայտնեց, որ նա հերթական անգամ ներկա չէ լիագումար նիստին և չի լսում իրենց։ Պատգամավորը Կայա Կալասին հորդորեց գնալ Հայաստան և տեղում տեսնել, որ կա մի երկիր՝ խաղաղության ձգտումով ու Եվրոպայի երազով։ Եվրախորհրդարանականը կոչ արեց լսել ու իրականացնել այն, ինչ երկար ժամանակ է անընդհատ պահանջում է Եվրոպական խորհրդարանը։

ԵԽ քաղաքական բոլոր խմբակցություններից ելույթ ունեցած ավելի քան մեկ տասնյակ պատգամավորներն կարեւորեցին ԵՄ-ի խիստ դիրքորոշման, Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու, պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը և ստեղծված քաղաքական իրավիճակն անվանեցին ամոթալի։

Պատգամավորները հիշեցրեցին, որ Բաքվից գնված գազը չի կարող առավել կարևոր լինել մարդու իրավունքներից և Եվրոպական արժեքներից՝ հատկապես ընդգծելով, որ որևէ տարբերություն չկա ռուսական և ադրբեջանական գազի միջև։

Քննարկման ավարտին ելույթով հանդես եկավ Եվրոպական Հանձնաժողովի հանձնակատար Դան Յորգենսենը։

«Եվրոպական հանձնաժողովը հետևում է Լեռնային Ղարաբաղից 16 հայ մեղադրյալների դեմ ընթացող դատավարություններին, որոնք մեկնարկել են այս տարվա հունվարի 17-ից Բաքվի ռազմական դատարանում։ Մենք տեղյակ ենք, որ մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները մտահոգություն են հայտնել այս դատավարությունների արդարության եւ մեղադրյալների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ Շատերդ նույն մտահոգություններն եք արտահայտել, և այսօր մենք այս հարցերը շատ լուրջ ենք ընդունում՝ հետևելով զարգացումներին։ Արդար դատաքննության իրավունքը պետք է երաշխավորվի և հարգվի։ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում նույնպես ուշադիր հետևում է այս հարցերին և մեր մտահոգությունները փոխանցում Բաքվի իշխանություններին», — ասաց հանձակատար Յորգենսենը՝ հավելելով, որ ԵՄ հարաբերություններն Ադրբեջանի հետ հիմնված են սկզբունքների վրա, որոնց երկու կողմերն էլ պարտավորվել են հավատարիմ մնալ։ Առաջին հերթին դա մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարգումն է։

«Ուստի, Եվրամիությունը շարունակելու է կոչ անել Ադրբեջանի կառավարությանը կատարել իր միջազգային պարտավորությունները, որոնք ներառում են օրինական դատավարության և եւ արդար դատաքննության իրավունքը։ Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները, որպեսզի Ադրբեջանը պարտավորվի ապահովել կալանավորվածների համար արժանապատիվ եւ անվտանգ պայմաններ։ Խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ և անկողմնակալ կերպով հետաքննվեն», — նշեց հանձնակատարը։

Հանձնակատար Յորգենսենը նշեց, որ ԵՄ-ն շարունակելու է կոչ անել, որպեսզի կողմերը,  հիմնվելով արդեն ձեռք բերված հաջողությունների վրա, շարունակեն առաջընթացը հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ։

«Եվրամիությունը կշարունակի աջակցել այս գործընթացին՝ կիրառելով մեր ունեցած բոլոր գործիքները։ Մենք պատրաստ ենք աջակցել կողմերին երկխոսության մեջ՝ ուղղված երկարատեւ եւ կայուն խաղաղության հաստատմանը», — եզրափակեց Դան Յորգենսենը։

Հրատապ ընթացակարգով առաջարկված բանաձևը քվեարկության կդրվի այսօր՝  մարտի 13-ին։

101․5 մլն դրամ Գյումրու և Փարաքարի ընտրությունների անցկացման համար

  Այսօր կառավարության նիստում հաստատվեց որոշում, համաձայն որի պահուստային ֆոնդից գումար հատկացվեց Գյումրու և Փարաքարի ավագանու արտահերթ ընտրությունների ծախսերի համարԼ Որոշման մեջ մասնավորապես ասված է․ «ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի № 1951-Ն և 2025...

4․3 մլն եվրո՝ Բելգիայում ՀՀ դեսպանության նոր շենքի համար

  Բելգիայում ՀՀ դեսպանությունը ցանկանում է նոր շենք ձեռք բերել Rue d'Arlon 92 1040 Bruxelles հասցեում։ Նոր շենքը գտնվում է Բրյուսելի հեղինակավոր եվրոպական թաղամասում, որտեղ մի շարք այլ դեսպանություններ և ներկայացուցչություններ կան։ Ըստ գործադիրի, այն ունի նաև...

Արարատ Միրզոյանին հունից հանեց «միայն թուրք լրագրողների հարցերի՞ն եք պատասխանում» հարցը

  ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր կրկին հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել։ Լրագրողներից մեկի հարցը, թե «միայն թուրք լրագրողների հարցերի՞ն եք պատասխանում», Միրզոյանին հունից հանեց։ «Ձեր ասածը համարում եմ վերին աստիճանի անդաստիարակ,...

Փաշինյանը նյարդայնացավ․ Հանձնարարականները չեն կատարում 

  Կառավարության նիստում այսօր Նիկոլ Փաշինյանը նկատողություն արեց կառավարության անդամներին: Նա մասնավորապես նշեց. «Հիմա եկել, ասում ենք՝ «երևի, կարող է»։ Ժողովո՛ւրդ ջան, այդ ամենն ասված ու հանձնարարված է, ես հստակ պատասխաններ եմ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈՒՂԻՂ I Հավաք՝ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան առջև

  Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի դեսպանատան առջև կազմակերպվել է հավաք: Նախապես տարածվծ հաղորդագրության մեջ ասվում է․ «Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Դաշնային խորհուրդը,...

Մարդիկ գիտեն, որտեղ է կարկուտ գալիս, գնում այդտեղ ինչ-որ բան են ցանում. Փաշինյան

  Հիմա մենք փորձում ենք գյուղապահովագրության համակարգը Հայաստանում փրկել, որովհետև այդ ապահովագրության համակարգի ներդրումը բերել է ինչ-որ անառողջ պրոցեսների: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Պարզվում է,...

Շենգավիթում կանխվել է նռնակներ պայթեցնելու փորձը

  Այսօր, ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի տներից մեկում տղամարդը, իր մոտ ունենալով 2 մարտական նռնակ, սպառնում է այն պայթեցնել, հայտնել է Shamshyan.com-ը: Տեղում պարզվել է, որ 28-ամյա Նարեկ Մ.-ն,...

Կուրսկի մարզի ազատագրման գործողությունը մտել է վերջնական փուլ. Պեսկով

  «Հյուսիս» զորքերի խմբի հրամանատարությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզի տարածքը Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչներից ազատելու գործողության եզրափակիչ փուլ մտնելու մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի...

Մենք չենք կարող և չենք մոռանա «օկուպացիայի» տարիները. Ալիև

  Երբ խոսքը վերաբերում է հայ-ադրբեջանական գործընթացին, մենք չենք կարող և չենք մոռանա օկուպացիայի տարիները: Այս մասին ասել է Իլհամ Ալիևը Բաքվի 12-րդ Գլոբալ համաժողովի բացման ժամանակ: «Մենք գիտենք ադրբեջանական ժողովրդի տառապանքների և հայկական ագրեսիայի հասցրած...

Փաշինյանը, մարտի 1-ի իրադարձություններից սկսած, նախապատրաստվում էր որպես վարչապետ. Կոչուբաև

  «Վստահ եմ, որ սա նպատակաուղղված քաղաքականություն է Սերժ Սարգսյանի կողմից, որպեսզի ինքն ընկալվի որպես 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դաշնակից, մտերիմ, ինչը, բնականաբար, իրականությանը չի համապատասխանում»,- «5-րդ...