Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին. Մարթա Կոս

6 Հոկտեմբերի, 2026

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին, հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը Եվրոպական խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Սա մեզ համար մեծ ճանապարհային քարտեզ է Եվրամիության ներսում՝ նախապատրաստվելու և թեկնածու երկրներին ազդանշան տալու համար, որ մենք պատրաստ ենք, և եթե նրանք կատարում են իրենց պարտավորությունները, մենք նույնպես կատարում ենք մեր պարտավորությունները»,- ասել է Կոսը։

Նրա խոսքով՝ այս մոտեցումը վերաբերում է նաև Հայաստանին, որը ներառված է որպես ընդլայնման և Արևելյան գործընկերության հարցերով եվրահանձնակատար իր պատասխանատվության շրջանակում։

«Եվ մենք նաև կատարում ենք Հայաստանի նկատմամբ մեր պարտավորությունները»,- նշել է Կոսը։

Եվրահանձնակատարը նշել է, որ Հայաստանը «իրապես շարժվում է դեպի Եվրամիություն»՝ որպես օրինակ ներկայացնելով վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը։ Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանը միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն բանակցում է վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։

Կոսը նաև անդրադարձել է Ռուսաստանի կողմից Հայաստանից ներմուծման սահմանափակումների ֆոնին Հայաստանի տնտեսությանը ԵՄ աջակցությանն ու նշել, որ ԵՄ անդամ պետությունների և Եվրոպական խորհրդարանի աջակցությամբ ընդունվել են ինքնավար առևտրային միջոցներ։ Դրանց շնորհիվ Հայաստանը կարող է իր արտադրանքի շուրջ 80%-ը ԵՄ շուկա արտահանել առանց մաքսատուրքերի։

Կոսը նշել է նաև, որ Հայաստանի տնտեսական զարգացման համար գործում է աջակցության առանձին փաթեթ։

Նմանատիպ նյութեր

Ակնհայտ է՝ Փաշինյանը ազատ մամուլի և վերլուծաբանների նկատմամբ ճնշումներին նոր թափ է հաղորդել. նպատակն է լռեցնել. Սևակ Հակոբյան

Ակնհայտ է՝ Փաշինյանը ազատ մամուլի և վերլուծաբանների նկատմամբ ճնշումներին նոր թափ է հաղորդել. նպատակն է լռեցնել. Սևակ Հակոբյան

 Yerevan Today-ի  գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է. «Օրեր առաջ ստացել ենք ծանուցում Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցչից՝ հերքման պահանջի մասին։ «Կարճ ասած» հաղորդման թողարկումներից մեկը Փաշինյանը համարել է զրպարտություն և վիրավորանք իր հասցեին, իր «բարի...

Համատեղ զեկույց՝ Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման խոչընդոտների մասին

Համատեղ զեկույց՝ Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման խոչընդոտների մասին

Արցախ Միության, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի և «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ի համագործակցությամբ պատրաստվել և հրապարակվել է նոր փաստահավաք զեկույց՝ նվիրված Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հետքի ոչնչացմանը և բռնի տեղահանված...

Օդի ջերմաստիճանը կնվազի. տեղումներ կլինեն

Օդի ջերմաստիճանը կնվազի. տեղումներ կլինեն

Երևանում նոյեմբերի 24-ի ցերեկը, 26-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ին, 29-ի երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 26-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների...

Արմավիրում կինը հարվածներ է հասցրել ամուսնուն, ապա՝ վառել. նա կալանավորվել է

Արմավիրում կինը հարվածներ է հասցրել ամուսնուն, ապա՝ վառել. նա կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կնոջ կողմից ամուսնու վրա սպիրտ լցնելու և այրելու հետևանքով սպանելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ...

«Ղարաբաղի մեր հայրենակիցների ցանկալի տեղանունները ISO ստանդարտում չկան»․ ՆԳ նախարարի պարզաբանումը

  Սահմանադրության նախագծի քննարկումների ժամանակ հենց ՆԳՆ–ն այդ առաջարկը ներկայացրել և ես ուրախ եմ, որ վերջնական հրապարակված տարբերակում կա այդ կարգավորումը։ Այս մասին, այսօր՝ նոեմբերի 24–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ...