Եվրամիությունը Հայաստանում կշարունակի դիտորդական առաքելությունը. Մարագոս

1 Սեպտեմբերի, 2025

Եվրամիությունը Հայաստանում կշարունակի դիտորդական առաքելությունն իր մանդատի հիման վրա, և այս պահին որևէ փոփոխության անհրաժեշտություն չկա: «Ազատությանն» այս մասին ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո սահմանին երրորդ ուժերի դուրսբերման հարց չի ծագել:

«Ինչպես ես գիտեմ՝ Հայաստանի ժողովուրդն ու իշխանությունները ողջունում են Եվրամիության առաքելությունը Հայաստանում: Այն շարունակում է իրականացնել իր գործունեությունը։ Եվ եթե որևէ փոփոխության անհրաժեշտություն լինի, մենք դա կքննարկենք մեր անդամ պետությունների և, իհարկե, Հայաստանի իշխանությունների հետ։ Բայց այս պահին ես ուզում եմ վստահեցնել հայ հասարակությանը, որ Եվրամիության առաքելությունը կշարունակի իրականացնել իր գործունեությունը իր մանդատի հիման վրա», — հայտարարեց ԵՄ դեսպանը:

Հարցին, թե որևէ քննարկում եղել է՞ Վաշինգտոնում համաձայնագրի նախաստորագրումից հետո, Մարագոսը պատասխանեց. — «Պետք է ընդգծեմ, որ Հայաստանում Եվրամիության առաքելությունը այստեղ է գտնվում Հայաստանի իշխանությունների խնդրանքով, և այն կշարունակի մնալ այստեղ այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը լինի։ Այն խաղաղության և կարգավորման գործիք է։ Եվ մենք լիովին սատարում ենք դրան»։

Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հինգ ամիս անց՝ օգոստոսի 8-ին Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում նախաստորագրել են համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի՝ Երևանն ու Բաքուն պարտավորվում են ձեռնպահ մնալ որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով տեղակայելուց:

ԵՄ անզեն դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ի փետրվարի 20-ին։ Այս տարվա հունվարին որոշում ընդունվեց, ըստ որի եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027-ի փետրվարի 19-ը։

Բաքվից Հայաստանում ԵՄ առաքելությանը բազմիցս մեղադրել են «լրտեսական գործունեություն», «հեռադիտակային դիվանագիտություն» իրականացնելու մեջ: Եվրամիության առաքելությունը կտրականապես հերքել է այդ մեղադրանքները։

 

Նմանատիպ նյութեր

Շեշտվել է Արցախի հարցը միջազգային օրակարգում պահելու անհրաժեշտությունը

Շեշտվել է Արցախի հարցը միջազգային օրակարգում պահելու անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Արցախի Ազգային ժողովի պատգամավորների և ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի, գրասենյակների ու հանձնախմբերի ներկայացուցիչների միջև։ Հանդիպմանը ներկա են եղել...

Ձերբակալվել է սցենարիստ Վահրամ Սահակյանը

Ձերբակալվել է սցենարիստ Վահրամ Սահակյանը

Ձերբակալվել է սցենարիստ Վահրամ Սահակյանը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ ՀՀ քննչական կոմիտեն պնդում է, որ 2025 թվականի հունվարի 8-ին Վ.Ս.-ն ֆեյսբուքյան իր էջում կատարել է ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ...

«Բարգավաճ Հայաստանը» շարունակելու է իր պայքարը․ հայտարարություն

«Բարգավաճ Հայաստանը» շարունակելու է իր պայքարը․ հայտարարություն

Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) վերջնական զեկույցը հաստատում է այն խնդիրների լրջությունը, որոնց մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բարձրաձայնել էր ընտրական գործընթացի...

Փաշինյանի հրահանգով այսօր ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներ զրկված են ազատությունից․ Արամ Վարդևանյանը՝ ԵԽԽՎ-ում

Փաշինյանի հրահանգով այսօր ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներ զրկված են ազատությունից․ Արամ Վարդևանյանը՝ ԵԽԽՎ-ում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի  ելույթը՝  ԵԽԽՎ-ում․ «Վեհաժողովի հարգարժան անդամներ, Մենք հաճախ ընտրություններն անվանում ենք ժողովրդավարության հիմնաքար, սակայն դրանց հավերժական արժեքը հնարավորությունների հավասարությունն է՝ այն...

Սայլը վերջապես սկսել է տեղից շարժվել․ Ամստերդամը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին

Սայլը վերջապես սկսել է տեղից շարժվել․ Ամստերդամը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին

Թվում էր՝ Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին քննարկումների էջն արդեն փակվում է։ Ընտրական գործընթացի ընթացքում բարձրաձայնված խախտումները, ճնշումների մասին ահազանգերն ու իրավական հարցադրումները աստիճանաբար դուրս էին մղվում հանրային...