Եթե այսօր Հանրայինը նույն կերպ չհերքի իր տարածած կեղծիքը, ուրեմն զբաղված է էժան սրիկայությամբ․ Բագրատ Միկոյան

25 Մայիսի, 2026

Երեկ Հանրային Հեռուստատեսությամբ հեռարձակվել է մի նյութ, որում հղում անելով նախագահ Քոչարյանի հայտարարագրին նշվել է, թե իբր նա ունի մեկ բնակարան Ստեփանավան քաղաքում:

Yerevan.Today-ը դիմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ ճշտելու, թե ի՞նչ նոր բնակարանի մասին է խոսքը, քանի որ հայտարարագրում նման բան չկա։

Բագրատ Միկոյանը պատասխանեց․ «Իհարկե դա լկտի և «Հանրային»-ին բնորոշ սուտ է: Նախագահի՝ բոլորին հասու և ԿԸՀ կայքում հրապարակված հայտարարգրում նշված է, որ նա ունի բնակարան ոչ թե Ստեփանավան այլ՝ Ստեփանակերտ քաղաքում: Եթե այսօր Հանրայինը նույն կերպ չհերքի իր տարածած կեղծիքը, կունենանք ևս մեկ ապացույց, որ Հանրայինը հանրության փողերով կեղծիք է մատուցում հանրությանը, սարասփելի վախ է զգում Ադբեջանից նույնիսկ Ստեփանակերտ անվանումը եթերում ասելու համար և զբաղված է էժան սրիկայությամբ»:

Նմանատիպ նյութեր

Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին

Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին

Iravunk.com-ը գրում է.  « Դաժանաբար ծեծի են ենթարկվել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին Բեսպրեդելն ու ամենաթողությունը մեր երկրում շարունակում է նոր հորիզոններ նվաճել: ժող բաստիոնում արձանագրվում է հերթական խայտառակ միջադեպը՝որը կարող էր ավարտվել...

Այսօրվանից հայկական կաթնամթերքը ՌԴ չի արտահանվի

Այսօրվանից հայկական կաթնամթերքը ՌԴ չի արտահանվի

Հուլիսի  27-ից ուժի մեջ են մտնում Հայաստանում արտադրված կաթնամթերքի՝ ՌԴ արտահանման սահմանափակումները։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ավելի վաղ Ռոսսելխոդնադզորի տարածած հաղորդագրությունը։ «Ռիա Նովոստի» գործակալությունը,  վկայակոչելով նախորդ տարիների...

Ուկրաինական ԶՈւ-ն մի շարք hարվածներ է հասցրել Ռոստով քաղաքին

Ուկրաինական ԶՈւ-ն մի շարք hարվածներ է հասցրել Ռոստով քաղաքին

Ուկրաինական ԶՈւ-ն գիշերը մի շարք հարվածներ է հասցրել Ռուսաստանի Ռոստով քաղաքին։ Մոնիտորինգային աղբյուրների տվյալներով՝ հարվածի տակ կարող էր հայտնվել երկաթուղային ենթակառուցվածքը և տեղի նավահանգիստը։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն: Իշխանությունների տվյալներով՝...

Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի․ Գագիկ Ծառուկյան

Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավայրից ուղերձ է հղել, որտեղ ասվում է․ «Վերջին շրջանի իմ հանրային գործունեության հիմնական ուղերձներից են եղել ներքին համերաշխությունը, տնտեսությունը «ռուսամետի» ու «արևմտամետի» բաժանելու անթույլատրելիությունը, վերկուսակցական...

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, ծառայողական լիազորություններն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, անձնական շահագրգռվածությունից...