Եթե անհատները լինեն պատասխանատու, ապա ոչ մի իշխանություն չի կարող լինել անպատասխանատու․ Ստեփան Դանիելյան

24 Մարտի, 2025

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստանի հիմնական խնդիրն անպատասխանատվությունն է, սակայն անպատասխանատվությունը բնորոշ է ոչ միայն իշխանությանն, այլ նաև` անհատներին:
Եթե անհատները լինեն պատասխանատու, ապա ոչ մի իշխանություն չի կարող լինել անպատասխանատու, որովհետև դա նրանց վերջը կլինի:
Գյումրիի ընտրությունները դրա լավագույն ցուցիչն է, որտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են, որ իրենք պատասխանատու են իրենց, իրենց քաղաքի, իրենց երկրի առջև, նաև Հայաստանի ապագայի (ստեղծված իրավիճակի պատճառով) համար և կան մարդիկ, որոնք առաջնորդվում են
-մեր Սարիկով,
-ձեր Լևոնով,
-էրեվանցիք քաղաքականացնում են, իրենց հարցերը լուծելով մեզ օգտագործում են,
-ընտրություններով հարց չի լուծվում
և նմանատիպ կարգախոսներով: Դա գյումրեցիների առանձնահատկությունը չէ ու բնորոշ է Հայաստանի բոլոր քաղաքներին ու գյուղերին:
Երկրի ինքնիշխանությունը սկսվում է անհատների ինքնիշխանությունից, որոնք համարում են, որ իրենք են որոշողը: Եթե այդ մտածողությունը չկա, ոչինչ էլ չի կարող փոխվել:
Գյումրին մեզ կարող է օգնել 2018-ից սկսված (իրականում ավելի վաղուց) մղձավանջից ու ազգային նվաստացումից դուրս գալու գործընթացը սկսելուն:
Հ.Գ. Կենդանական աշխարհն ապրում է բնազդներով, հարմարվելով շրջակա միջավայրին։ Ինչով ենք մենք տարբերվում ավելի ցածր էվոլյուցիոն աստիճանակարգում գտնվող մեր անլեզու եղբայրներից, եթե նույն սկզբունքներով ենք առաջնորդվում։

Նմանատիպ նյութեր

Կինս եղել է մրցույթի միակ մասնակիցը և ճանաչվել է հաղթող. ՔՊ-ական

Կինս եղել է մրցույթի միակ մասնակիցը և ճանաչվել է հաղթող. ՔՊ-ական

«Որևէ մեկին աշխատանքից չեմ ազատել։ Երբ նշանակվեցի և եկա թաղապետարան, մոտ 10 աշխատակից արդեն ազատման դիմում էր գրել՝ առանց իմ որևէ ներգործության․․․ Որոշ աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է...

Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը

Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը  հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ։ Հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։ Հաղորդվում է, թե կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, խաղաղ գործընթացի առաջմղմանը,...

Որքա՞ն են մեզ վիզա «խփում», որքա՞ն՝ ուրիշներին․ կշշմե՛ք․ «Կարճ ասած»

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, դարձյալ մամուլի ասուլիս էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում․ ասուլիս էին հրավիրել նրա պատգամավոր որդին, փաստաբանը և խմբակցության ևս մեկ պատգամավոր։ Ու դարձյալ ո՛չ...

Պետք չէ իրավիճակը հասցնել այդպիսի կետի՝ եթե իհարկե հասել է, որ գազի գինը չթանկացնելը արժենա քաղաքական էական գին. Հակոբ Բադալյան

Պետք չէ իրավիճակը հասցնել այդպիսի կետի՝ եթե իհարկե հասել է, որ գազի գինը չթանկացնելը արժենա քաղաքական էական գին. Հակոբ Բադալյան

Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկնա, ասում է կառավարող ուժի ներկայացուցիչ պատգամավորը։ Գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ շարունակելով. «Դե իհարկե, կառավարող ուժը մինչ այժմ Հայաստանին հասցրել է այնպիսի վնասներ ու հարվածներ, որ գազի գինն այլեւս...