Ես հավատարիմ եմ իմ առաջնորդական ուխտին արցախահայության հանդեպ. Արցախի թեմի առաջնորդի հայտարարությունը

29 Նոյեմբերի, 2025

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հայտարարություն  է  տարածել.

«Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ,

Ս.թ. նոյեմբերի 28-ին մի խումբ եպիսկոպոսների հետ մասնակցել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Տեղյակ եմ, որ այդ հանդիպումը ոչ միանշանակ գնահատականի է արժանացել մեր հայրենակիցների և հատկապես արցախահայության կողմից։ Նկատի ունենալով այդ հանգամանքը՝ իմ պարտքն եմ համարում հայտնել հետևյալը․

1. Հանդիպմանը ես մասնակցել եմ որպես Մայր Աթոռի եպիսկոպոսաց հանձնախմբի անդամ, և այն որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ Արցախի հիմնախնդրի և մեր հայրենակիցներին հուզող հիմնահարցերի հետ։

2. Եղել եմ, կամ և միշտ լինելու եմ իմ հոտի կողքին՝ իր ոտնահարված իրավունքների համար տարվող պայքարում։

3. Ես հավատարիմ եմ իմ առաջնորդական ուխտին արցախահայության հանդեպ և հավատում եմ, որ Ամենազոր Աստծու ողորմածությամբ, մեր հայրենակիցների միասնական անկոտրում կամքով, Արցախի պետական, հասարակական իմաստուն այրերի համախոհությամբ կիրականացնենք մեր բաղձալի երազանքները։

Համոզված եմ, որ մենք միասին կշարունակենք մեր պայքարը հանուն մեր ոտնահարված իրավունքների պաշտպանության և հայրենիք վերադառնալու բաղձալի երազանքի իրականացման»։

Նմանատիպ նյութեր

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. «Փաստ»

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանյան դեղագործական շուկայում տիրող գնային քաղաքականությունն ու ապրանքատեսականու սահմանափակվածությունը վաղուց արդեն դուրս են եկել զուտ առողջապահական քննարկումների շրջանակից՝ վերածվելով խորքային սոցիալական մարտահրավերի։ Դեղերի անհամաչափ և...

Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»

Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել է արարողակարգի պետ Գագիկ Վանոյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ որոշում է կայացրել՝ իր արարողակարգի...

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել․ «Հրապարակ»

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը հոկտեմբերի 12-ին ծնված երեխան 4 օր անց՝ հոկտեմբերի 16-ին մահացել է։ Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին․ «Երեխան ծնվել է հղիության 26-րդ շաբաթում:...

Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»

Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այն օրերին, երբ Երևանը հյուրընկալել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը՝ COP17-ը, և միջազգային բարձրագույն ամբիոններից հնչում ու հնչելու են բնապահպանական գեղեցիկ ճառեր, Հայաստանի հարավային դարպասում՝ Շիկահողի...

ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում․ «Հրապարակ»

ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 13-ին Մասիս համայնքում սպասվող ղեկավարի ընտրությունների պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի վերջերին, բայց իշխանության թեկնածուն, նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի տղան՝ Հովհաննես Հակոբյանն արդեն քարոզարշավ է իրականացնում։ Նա...