Չենք կիսում և դատապարտում ենք այդ մոտեցումները. ՀԱԵ Արցախի թեմական խորհուրդը` թեմի առաջնորդի մասին

2 Դեկտեմբերի, 2025

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ:

Արցախի թեմական խորհուրդը հայտնում իր խոր անհանգստությունն ու մտահոգությունը՝ կապված վերջին օրերին հանրային մեծ հնչեղություն ստացած Արցախի թեմակալ առաջնորդի գործելակերպի և դիրքորոշումների հետ:Խորհուրդը թեմակալ առաջնորդի քայլերի մասին նախապես տեղեկացված չի եղել, և այն չի բխել մեր միասնական դիրքորոշումից ու ներարցախյան քննարկումների տրամաբանությունից։ Բազմաթիվ  արցախցիների մոտ այս քայլը առաջացրել է զայրույթ, վրդովմունք և անվստահություն, ինչը մենք լիովին հասկանալի ենք համարում։ Այս կապակցությամբ հանդիպել ենք Արցախի թեմի առաջնորդի հետ ու լսել նրա տեսակետն ու մեկնաբանությունները։

Պետք է հստակ արձանագրենք, որ չենք կարող կիսել և դատապարտում ենք այդ մոտեցումները, քանի որ դրանք չեն արտացոլում Արցախի ժողովրդի դիրքորոշումն ու սպասումները։ Թեմական խորհուրդը, վերահաստատում է իր համոզումը, որ բոլոր եկեղեցական հարցերը պետք է լուծվեն բացառապես եկեղեցու ներսում՝ համապատասխան կանոնակարգերի, ավանդության և ազգային արժեհամակարգի սկզբունքով։ Մենք մնում ենք հանձնառու մերժողովրդի շահերի ներկայացմանն ու եկեղեցական կարգի պահպանմանը և կարևորում ենք, որ ապագա քայլերն ու որոշումները կայացվեն փոխադարձ հարգանքի, համաձայնեցման և ներհամայնքային միասնականության հիման վրա։

—00—ԼԱ

 

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն 51 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց ունի․ «Հրապարակ»

ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն 51 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց ունի․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Ստեփանավան խոշորացվող համայնքի (Ստեփանավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ) հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն Լոռի Բերդ խոշորացված համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանն է: Նախկին ՀՀԿ-ական Արայիկ Ներսիսյանը 21...

Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին․ Լավրով

Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին․ Լավրով

ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հանրաքվեի վերաբերյալ Փաշինյանի վերջին հայտարարությունը վկայում է սեփական ժողովրդի հանդեպ նրա ոչ այնքան մեծ վստահության մասին։ Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը РБК-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի...

Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ»

Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Նոյեմբերի 30-ին Իջեւան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ կլինեն: Մեր տեղեկություններով, քաղաքապետի իշխանական թեկնածուն գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանն է, իսկ ընդդիմությունը դեռ չի կողմնորոշվել, չնայած Սամվել Կարապետյանի...

Թիրախում արցախյան գեներալիտետն է. «Իրավունք»

Թիրախում արցախյան գեներալիտետն է. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ աղբյուրների փոխանցմամբ մոտ օրերս սպասվում են աղմկահարույց ձերբակալություններ համեմված ցնցող տեսանյութերով։ Մասնավորապես, ըստ նույն աղբյուրի, թիրախում արցախյան գեներալիտետն է, որոնք Հայաստանում բիզնեսների են տիրապետում։...

1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ»

1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Այս տարի էլ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցն իր դռները չի բացի աշակերտների առաջ։ Դեռեւս 2021թ. աշնանը մեկնարկած շինաշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Շինարարության պատասխանատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է, որտեղից մեր գրավոր...