Խնդրում եմ մանիպուլյացիաներ չանեք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «կառավարություն ես եմ» հայտարարությանը։
«Ես էլ եմ կառավարությունը։ Ինչ-որ առումով մետաֆորիզմ կա այդտեղ, որովհետև ես կառավարության անդամ եմ, կառավարության անդամ են նաև այլ նախարարները և հավաքական առումով մենք բոլորս, այո, կառավարություն ենք»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ երբեք ինքը չի հակադրվել Փաշինյանին, նախարարը նշեց. «Ես կառավարության անդամ եմ, մենք ունենք քաղաքական թիմ, որ եկել է իշխանության, մեր խոսքը, միտքը և գործը պետք է մեկ լինի, և վարչապետի կողմից ասվածը հենց դրա մասին է»։
Մանրամասն՝ տեսանյութում։






