Ես այլևս ինձ պարտավորված չեմ զգում մտածել բացառապես խաղաղության մասին. Թրամփ

19 Հունվարի, 2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեին, հայտնում է լրագրող Նիկ Շիֆրինը։

Նամակում նշվում է.

«Հաշվի առնելով, որ Ձեր երկիրը որոշել է ինձ չշնորհել Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ ավելի քան 8 պատերազմ դադարեցնելու համար, ես այլևս ինձ պարտավորված չեմ զգում մտածել բացառապես խաղաղության մասին․ ճիշտ է այն միշտ կգերակայի, բայց այժմ ես կարող եմ մտածել այն մասին, թե ինչն է լավ և ճիշտ ԱՄՆ-ի համար:

Դանիան չի կարող պաշտպանել այս հողը Ռուսաստանից կամ Չինաստանից։

Չկան ոչ մի գրավոր փաստաթղթեր, կա միայն այն, որ հարյուրավոր տարիներ առաջ այնտեղ նավակ է ափ իջել: ՆԱՏՕ-ի հիմնադրման պահից ի վեր՝ ես ավելին եմ արել նրա համար, քան որևէ մեկը և հիմա ՆԱՏՕ-ն պետք է ինչ-որ բան անի ԱՄՆ-ի համար: Աշխարհն անվտանգ չի լինի, եթե մենք լիակատար և տոտալ վերահսկողություն չունենանք Գրենլանդիայի նկատմամբ»։

Նմանատիպ նյութեր

Թող մեր Հայրենիքի ապագան կառուցվի հավատքի, սիրո, միաբանության և արդարության ամուր հիմքերի վրա․ Խորեն սրբազան

Թող մեր Հայրենիքի ապագան կառուցվի հավատքի, սիրո, միաբանության և արդարության ամուր հիմքերի վրա․ Խորեն սրբազան

Հունահայոց թեմի առաջնորդ Խորեն եպիսկոպոս Առաքելյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։ «Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առիթով իմ օրհնությունն ու աղոթքն եմ հղում հավատացյալ մեր քույրերին և եղբայրներին՝...

Մերցի իշխանությունը հայտնվել է երերուն վիճակում. Bloomberg

Մերցի իշխանությունը հայտնվել է երերուն վիճակում. Bloomberg

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի իշխանությունը հայտնվել է երերուն վիճակում. Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայի ընտրություններում Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) կրած պատմական պարտությունից հետո նա ստիպված է պայքարել պաշտոնը պահպանելու համար: Կուսակցությունն առաջին...

Անկախություն, որի հետևում մեր ավագ սերունդների կյանքն է, պայքարը, կորուստներն ու նվիրումը․ Վահագն Սարոյան

Անկախություն, որի հետևում մեր ավագ սերունդների կյանքն է, պայքարը, կորուստներն ու նվիրումը․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ազատ, Անկախ Հայաստան։ Անկախ պետություն։ Անկախություն։ Սրանք պարզապես գեղեցիկ բառեր չեն։ Այս բառերի հետևում մեր ավագ սերունդների կյանքն է, աշխատանքը, պայքարը, կորուստներն ու նվիրումը։ Նրանք երկիրը կառուցել են՝...

Միասին կանգնեցնելու ենք այս անվերջ թվացող աղետալի ընթացքը․ Սևակ Խաչատրյան

Միասին կանգնեցնելու ենք այս անվերջ թվացող աղետալի ընթացքը․ Սևակ Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի պատմության ամենանվիրական էջերից է։ 35 տարի առաջ այս օրը մենք միասնաբար ընտրեցինք Անկախությունը՝ հավատալով, որ ինքնիշխան պետականությունն...

Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան

Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այն կերտվեց անսահման նվիրումի, անձնազոհությունների գնով: Ցավոք, այսօր մեր պետության առջև...