Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներում

16 Հունիսի, 2025

Հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Նախատեսվում է հասարակական տրանսպորտի երթուղու փոփոխություն  Մաշտոցի պողոտայից «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով:

Ըստ փոփոխության՝ Մաշտոցի պողոտա — Խորենացու փողոց խաչմերուկ —  Մաշտոցի պողոտայի թունել — «Հաղթանակի» կամուրջ ուղեգծի փոխարեն, այդ երթուղով երթևեկող հասարակական տրանսպորտը կերթևեկի Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկ — Խորենացու — Բեյրութի -Արգիշտիի փողոցներ — «Հաղթանակի» կամուրջ երթուղով, հակառակ ուղղությունը՝ «Հաղթանակի» կամուրջ — Արգիշտիի — Իտալիայի — Խորենացու փողոցներ — Մաշտոցի պողոտա — Խորենացու փողոց խաչմերուկ:

Նշված փոփոխությունով պայմանավորված՝ այդ ճանապարհահատվածներում կկատարվեն երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ:
Մասնավորապես՝  Մաշտոցի պողոտա — Ամիրյան փողոց  և Մաշտոցի պողոտա — Խորենացու փողոց  խաչմերուկներում հասարակական տրանսպորտը, որը երթևեկելու է առաջին գոտիով, կկարողանա երթևեկել առաջին գոտուց «ուղիղ և ձախ» ուղղություններով, ինչը կկարգավորվի այդ գոտու համար առանձին տեղադրված լուսացույցով. փորձնական տարբերակով կկիրառվի «BUS» գրությամբ լուսացույց:

Մաշտոցի պողտայից դեպի Ամիրյան փողոցի և դեպի Խորենացու փողոցի խաչմերուկներ, Մաշտոցի պողոտայի վերջնամասում կարգելվի այլ մեքենաների մուտքը և կանգառը:
Մաշտոցի պողոտայից աջ շրջադարձը դեպի Ամիրյան փողոց՝ Սարյան փողոցի ուղղությամբ և Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկից աջ շրջադարձը դեպի Սարյան փողոց կթույլատրվի միայն երկրորդ երթևեկելի գոտուց:

Միաժամանակ Մաշտոցի պողոտա — Ամիրյան փողոց խաչմերուկում՝ «Հաղթանակի» կամրջից եկող ուղղությամբ կվերականգնվի աջ լրացուցիչ սեկցիան:
Հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտին կապամոնտաժվի Մաշտոցի պողոտա — Խորենացու փողոց խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա — Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց խաչմերուկ:

Խորենացու փողոցում՝ Մաշտոցի պողոտա — Խորենացու փողոց խաչմերուկից մինչև Խորենացու – Բեյրութի փողոցների խաչմերուկ երկու ուղղությամբ առաջին երթևեկելի գոտիները կառանձնացվեն հասարակական տրանսպորտի համար. կարգելվի նշված ճանապարհահատվածում մեքենաների կանգառը և կկազմակերպվեն հասարակական տարնսպորտի կանգառի կետեր:

Բեյրութի փողոցում երկրորդ երթևեկելի գոտին կառանաձնացվի հասարակական տրանսպորտի համար:

Իտալիայի փողոցում ձախ եզրային երթևեկելի գոտին կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար:

Երթուղու փոփոխությունը կանդրադառնա՝ հ.1, 5, 23, 27, 33, 34, 36, 43, 47, 67, 77 և 100 ավտոբուսային երթուղիների և հ. 24 և 75 միկրոավտոբուսային երթուղիների հետագծի վրա:

Նմանատիպ նյութեր

Կոբախիձեն ժամանել է Երևան

Կոբախիձեն ժամանել է Երևան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանել է Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Իրակլի Կոբախիձեն հոկտեմբերի 16-ին Երևանում կմասնակցի COP17-ի շրջանակներում կայանալիք առաջնորդների...

«3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում․ Լավրով

«3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում․ Լավրով

Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է «3+3» ձևաչափին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության գագաթնաժողովից հետո։ «Կցանկանայի հիշատակել Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնած...

Մինչև վերջ ոտքը գազին մխած՝ գնում են Ուկրաինայի ճանապարհով․ «Կարճ ասած»

Արտաքին գործերի նախարար աշխատող Արարատ Միրզոյանն այսօր ասել է․ «Ադրբեջանի հետ անկլավ-էքսկլավների փոխանակում կարող է լինել»։ Իսկ ի՞նչ էր ասում նույն Միրզոյանը ուղիղ 6 տարի առաջ այս օրը։ Ասում էր․...

Երևանում կառուցվող էլիտար շենքի 7 մետր բարձրությունից տղամարդ է վայր ընկել

Երևանում կառուցվող էլիտար շենքի 7 մետր բարձրությունից տղամարդ է վայր ընկել

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժողովրդին հայտնի Ֆիրդուսի...

Սեդրակ Առուստամյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Սեդրակ Առուստամյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Դատարանը 3 ամսով երկարաձգեց «Մուլտի գրուպի» նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանի կալանքի ժամկետը։ Հիշեցնենք, որ Սեդրակ Առուստամյանը, ըստ քննչական կոմիտեի,  անցնում է առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար...