«Մեր ձևով» ժողովրդական շարժումն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վերջին օրերին հանրապետությունում տեղի ունեցող բռնաճնշումների ալիքի ֆոնին «Մեր ձևով» ժողովրդական շարժման գրասենյակներ այցելուների և շարժման մասնակից դառնալու դիմումների թիվը շեշտակիորեն աճել է։
Շարժմանն անդամագրվող քաղաքացիների զգալի մասը շարժման անդամների հետ հանդիպումներին նշում է, որ Սամվել Կարապետյանի և «Մեր ձևով» ժողովրդական շարժման հետ են կապում Հայաստանում բարեկեցություն, օրենքի գերակայության և արդարության հաստատելու իրենց վերջին հույսը»։






