Երևանում շղթայական վթարի պատճառ դարձած 19–ամյա վարորդն ազատվել է տնային կալանքից

15 Հուլիսի, 2026

Մյասնիկյան պողոտայում ավտոբուսի և ավտոմեքենայի վթարի հեղինակ, 19-ամյա Վարդան Մարկոսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է:

«Անձի նկատմամբ որպես խափանման միջոց դատարանը կիրառել է վարչական հսկողություն՝ համացանցից օգտվելու սահմանափակումով, բացակայելու արգելք»,- այդ մասին լրատվամիջոցներին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Դատարանի որոշումը  ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկելու է։

Հիշեցնենք, որ 19-ամյա երիտասարդը Երևանում գերազանցել էր ավտոմեքենայի արագությունը, վթարային իրավիճակ ստեղծել և տեսանկարահանել իր գործողությունը:

Դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Վարդան Մարկոսյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 1-ին մասով, 297-րդ հոդվածի (խուլիգանությունը) 2-րդ մասի 3-րդ կետով և 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) 1-ին մասով:

Մայիսի 6-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները 19-ամյա վարորդին հայտնաբերել, ձերբակալել և ներկայացրել էին նախաքննական մարմին։

Նմանատիպ նյութեր

«Տեսնենք՝ Պուտինն ինչ կասի»․ Ուիթքոֆը կրկին մեկնում է Ռուսաստան՝ քննարկելու խաղաղության նոր առաջարկները. BBC

«Տեսնենք՝ Պուտինն ինչ կասի»․ Ուիթքոֆը կրկին մեկնում է Ռուսաստան՝ քննարկելու խաղաղության նոր առաջարկները. BBC

«Տեսնենք՝ Պուտինն ինչ կասի»․ Ուիթքոֆը կրկին մեկնում է Ռուսաստան՝ քննարկելու խաղաղության նոր առաջարկները, որոնք Զելենսկին ներկայացրել է Օսլոյում կայացած հանդիպման ժամանակ: Գրում է BBC-ն։ Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը կրկին...

«Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից հետո 14 անձ է ձերբակալվել

«Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից հետո 14 անձ է ձերբակալվել

«Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից հետո 14 անձ է ձերբակալվել։ «Խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում: Ձերբակալվել է 14 անձ»,–...

ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում. «Ժողովուրդ»

ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է հեռացնել Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանին։ Կուսակցության վարչության նիստում կայացված այս որոշումը նոր հարցեր է առաջացնում հատկապես այն հանգամանքի ֆոնին, որ...

7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից. «Հրապարակ»

7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանափոխությունից հետո տարբեր միջոցառումները, ըստ այդմ` բյուջեի փողերը բաշխվում են 2 ընկերությունների միջեւ՝ «Դոփինգ սփեյս» եւ «Ֆակտորի Փրոդաքշն»։ «Ֆակտորին» հիմնադրվել է 2017-ին, 2018 -ից սկսել է մասնակցել պետական գնումների գործընթացին,...

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավը, կարծես թե, Նիկոլ Փաշինյանի հավանությանն արժանանալու խնդիր ունի։ Չնայած վերջինս այս ընթացքում ակտիվ շրջում է տարբեր բուհերում և մարզերում՝ փորձելով առաջ տանել իր նախաձեռնությունը՝ ընդդեմ ընտանեկան...