Երևանում «Howo» բեռնատարը կոտրել է կամրջի երկաթե ճաղավանդակը և վնաuել մի քանի ավտոմեքենա

7 Ապրիլի, 2026

Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում «Howo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Հարավ-Արևմտյան թաղամասից դեպի նոր Հյուսիս-Հարավ կառուցված ճանապարհին՝ «Դեֆանս» թաղամասի մոտ, բախվել է երկաթե պաշտպանիչ ճաղավանդակին և հայտնվել կամրջի հարևանությամբ՝ ճանապարհի երթևեկելի գոտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Այս պահին երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եղել «սալյարկայով», ինչի պատճառով էլ սկսվել է արտահոսք, իսկ վթարի հետևանքով վնասվել են «Hyundai Elantra», «Toyota Camry», «Honda Fit» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Նմանատիպ նյութեր

Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան

«Փաշինյանը մեզ 10-րդ հանրապետություն էլ կհասցնի, դրա համար չպետք է թողնենք»,- դատական նիստից առաջ լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։ Նա շարունակեց. «Եթե հողերը հանձնելով հռչակենք...

7 զինծառայողի վրաերթի ենթարկածը պայմանագրային զինծառայող է, 3 անչափահաս երեխաների հայր․ Նոր մանրամասներ

7 զինծառայողի վրաերթի ենթարկածը պայմանագրային զինծառայող է, 3 անչափահաս երեխաների հայր․ Նոր մանրամասներ

7 զինծառայողի վրաերթի ենթարկած «ԳԱԶ-53» բեռնատարի վարորդը Վահան գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող և 3 անչափահաս երեխաների հայր, News.am-ի հետ զրույցում ասել է Վահան գյուղի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը։ Նա եղել է իր սեփական բեռնատարով, դրանք տարվա մեջ կարող...

Մենք ցանկացած իրավիճակի վերաբերյալ ունենք կոնկրետ մարտավարություն․ Արամ Վարդևանյան 

Խմբակցությունը ունի ցանկացած իրավիճակի վերաբերյալ հստակ մարտավարություն, պարզապես կխնդրեմ սպասել, ըստ արդյունքի՝ խմբակցությունը իր դիրքորոշումը կներկայացնի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ,...

ԱԳՆ-ն կդառնա Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն․ Կառավարություն

ԱԳՆ-ն կդառնա Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն․ Կառավարություն

ԱԳՆ-ն կդառնա Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն, Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր առաջավոր փորձը հենց սրա մասին է, որովհետև շատ զարգացած երկրներում հենց անվանման մեջ արտահայտվում է միջազգային տնտեսական...

Թեկնածուի փոփոխության հարց չի կարող քննարկվել․ Աննա Գրիգորյան

  «Մի քանի սցենար ունենք, բայց կարծում եմ ընտրության ավարտից հետո միայն կարելի է խոսել, թե որ սցենարն ենք ընտրում և առաջարկում, կարծում եմ մի փոքր սպասենք արդեն կիմանանք։ Թեկնածուի փոփոխության հարց չի կարող քննարկվել»,- այս մասին...