«Երևան Սիթի» սուպերմարկետում տեղի է ունեցել վիճաբանություն հացթուխների միջև․ կա վիրավոր

21 Մայիսի, 2026

Մայիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետում ընկնելու հետևանքով գլխուղեղի ցնցում ախտորոշմամբ շտապօգնությունը «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի կնոջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 43-ամյա Հայարփի Շ․-ն է։  Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ մայիսի 18-ին ժամը 08։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի 5/1 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում Հայարփի Շ․-ի ամուսնու, Երևանի բնակիչ 48-ամյա Արտյոմ  Հ․-ի   և նույն վայրում աշխատող ոմն Հովոյի միջև աշխատանքային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ վերջիներս ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում ամուսնուն մոտենալիս ոմն Հովոն 1 անգամ ձեռքով հարվածել է Հայարփի Շ․-ին և վերջինս վայր է ընկել գետին, ինչի հետևանքով պատճառվել է ֆիզիկական ցավ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ոմն Հովոն հանդիսանում է Արագածոտնի մարզի բնակիչ 54-ամյա Հովհաննես Մ․-ն և ձեռնարում են միջոցառումներ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով Հայարփի Շ․-ն և Հովհաննես Մ․-ն աշխատում են նշված սուպերմարկետում, որպես հացթուխներ:

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...