Երեկ տեղի է ունեցել ակնհայտ խտրականություն՝ հենց կրոնական հիմքով․ Ռուբեն Մելիքյան

16 Օգոստոսի, 2025

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Նույնիսկ նիկոլական ժամանակներում եվրոպական կառույցներն իրենց ճղում էին, որ ԽՈՍՔԻ ՀԱՄԱՐ չի կարելի անձին զրկել ազատությունից — պետք է կիրառվի այլընտրանքային գործիքակազմ՝ թե՛ որպես խափանման միջոց և թե՛ որպես պատիժ։
Դա՛ է պատճառը, որ ՍՈՎՈՐԱԲԱՐ թե՛ իրավապահները և թե՛ հատկապես դատական մարմինները խուսափել են անազատության հետ կապված գործիքներից՝ կալանքից ու ազատազրկումից։ Բացառություններ, իհարկե, եղել են, բայց դրանք ունեցել են թեկուզ անընդունելի, բայց այնուհանդերձ՝ ինչ-որ բացատրություն։
1) Եղել են դեպքեր, որ նախաքննության ընթացքում կիրառվել է կալանավորում։ Սակայն դատաքննությունը սկսելուն պես՝ կալանքը փոխվել է անազատություն չենթադրող խափանման միջոցի։ Օրինակ՝ Իմնեմնիմիի գործը։
2) Եղել է դեպք, որ նախաքննության ընթացքում կիրառված կալանավորումը նույնիսկ դատաքննության փուլում թողնվել է անփոփոխ։ Սակայն տվյալ դեպքում վերագրված հոդվածը, հակասելով Սահմանադրությանը, ենթադրել է միայն ազատազրկում։ Տե՛ս Մալյանի գործը։
3) Եղել են դեպքեր, երբ անձը թե՛ նախաքննության և թե՛ դատաքննության փուլերում գտնվել է ազատության մեջ, սակայն դատապարտվել է «կարճաժամկետ ազատազրկում» պատժատեսակի՝ մինչև մեկ ամիս ժամկետով։ Ինձ հայտնի է երկու նման դեպք. մեկը՝ Երևանի, մյուսը՝ Լոռու մարզի դատարանում։
Չի եղել որևէ գործ, երբ ՄԻԱՅՆ «նոր» հանցանք գործելու ռիսկից ելնելով՝ դատաքննության փուլում անձը շարունակի պահվել անազատության մեջ։ Հետևաբար՝ Միքայել Սրբազանի նկատմամբ երեկ կիրառվել է տարբերակված մոտեցում։ Ո՞րն է այդ տարբերակված մոտեցման հիմքը։ Ո՛չ միայն ու ո՛չ այնքան ընդդիմադիր հայացքները — խոսքի համար դատվողների 99%-ն ունեն ընդդիմադիր հայացքներ։ Բա ի՞նչը։ Միայն մեկ հատկանիշով է Միքայել Սրբազանը տարբերվում մյուսներից — Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորական լինելով։
Հետևաբար երեկ տեղի է ունեցել ակնհայտ խտրականություն՝ հենց կրոնական հիմքով։ Սա պետք է, նախ, ողջ խորությամբ գիտակցել, ու, երկրորդ, բոլոր միջոցներով «տեղ հասցնել». «Հայաստան» կոչվող պետությունում դրսևորվում է բացահայտ խտրականություն Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսի հանդեպ»։

Նմանատիպ նյութեր

Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ

Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ քրեական վարույթի շրջանակում քննչական մարմնի կողմից օգոստոսի 8-ին տարածված հաղորդագրության մեջ հրապարակվել են վարույթին...

Ալիևը նամակ է գրել Թրամփին

Ալիևը նամակ է գրել Թրամփին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակում նշել է Հայաստանի հետ խաղաղ գործընթացի գործնական արդյունքները, որը մեկնարկել է 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթաժողովից հետո։ Ինչպես հայտնել է APA-ն, Ալիևը հայտնել է, որ անցած տարվա...

ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորման Թրամփի պահանջները

ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորման Թրամփի պահանջները

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել կառավարության ֆինանսավորման մասին ժամանակավոր օրինագծին, որը թույլ կտա խուսափել նոր շաթդաունից։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 90 սենատոր, դեմ՝ վեցը, հայտնել է Bloomberg-ը։ Օրինագիծը նախատեսում է դաշնային կառավարության աշխատանքի...

Արդյո՞ք դատավոր Հակոբ Մանուկյանը գործեց Պիղատոսի նման․ Սամվել դպիր Գրիգորյան

Արդյո՞ք դատավոր Հակոբ Մանուկյանը գործեց Պիղատոսի նման․ Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որոշ մարդիկ արժանապատիվ դատավոր Հակոբ Մանուկյանի ինքնաբացարկը համեմատել են Պիղատոսի արարքի հետ։ Սակայն Պիղատոսի և դատավոր Հակոբ Մանուկյանի արարքների միջև կա բացարձակ հոգևոր, բարոյական և իրավական հակադրություն։ Եկե՛ք քննենք...

Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի...