Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի կրտսեր զավակն էր

12 Օգոստոսի, 2025

Նախօրեին ՀՀ ՊՆ N զորամասում հանկարծամահ եղած զինծառայող Վահե Զաքարյանն ընտանիքի կրտսեր զավակն էր, ավագ քույր ու եղբայր ունի։ Վահեի դաստիարակությամբ հայրն է զբաղվել, մայրը տարիներ առաջ էր մահացել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, News.am-ի հետ զրույցում հայտնել են Մարտունու համայնքապետարանից։

Համայնքապետարանից հայտնեցին, որ Վահեն մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ։

Մարտունու Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցի տնօրենը՝ Վարդան Ավետիսյանը, նշել է, որ դպրոցում ուսանելու տարիներին Վահեն առողջական խնդիրներ չի ունեցել, երբևէ չի գանգատվել։

«Կիրթ, դաստիարակված, հավասարակշռված տղա էր։ Բնագիտական առարկաներով էր հետաքրքրված, միասնական քննությունները հանձնել ու համալսարան էր ընդունվել նախքան բանակ զորակոչվելը։ Երևանի պետական համալսարան էր ընդունվել, ծառայությունից հետո պետք է շարունակեր ուսումը»- պատմեց դպրոցի տնօրենը՝ նշելով, որ Վահեն քաղաքում հարգված ընտանիքի զավակ էր. Վահեի հայրը համայնքապետարանի սոցիալական ծառայությունում է աշխատում։

Նմանատիպ նյութեր

Ողբերգական վթարի հետևանքով զոհված քաղաքացիները Երևան-Վանաձոր տաքսու ուղևորներն են եղել

Ողբերգական վթարի հետևանքով զոհված քաղաքացիները Երևան-Վանաձոր տաքսու ուղևորներն են եղել

Քուչակ–Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի 5 զոհերը «Օպել Զաֆիրայի» ուղեւորներն են եղել։ Այս մասին հայտնում է News.am-ը։ NEWS..am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, զոհերը Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներ են եղել։ Մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը՝...

Հայաստանին խորհուրդ է տրվել վերջնական որոշում կայացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Հայաստանին խորհուրդ է տրվել վերջնական որոշում կայացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի և որոշի՝ արդյոք ցանկանում է միանալ Եվրամիությանը, թե մնալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ։ Այս կարծիքը «Վեստի» լրատվական գործակալությանը հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա նշել է, որ այս հարցը բարձրացվել է...

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք վերահսկում ենք այն։ Երեկ երեկոյան մենք ոչնչացրեցինք 28 նավ։ Մենք վերահսկում ենք նեղուցը, նրանք ոչինչ չեն ստանում։ Եվ մենք ոչնչացրեցինք նավերը։ Հիմա, երբ Հորմուզի նեղուցը...

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են նորածին երեխային առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկայում) գրանցել նաև առցանց։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի...

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության: Բոլորը տուժածները ստանում են...