ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է. «Եթե անգամ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեն Երևանի հանձնման մասին, այդ պայմանավորվածությունը դարձյալ ողջունվելու է բազմաթիվ պետությունների կողմից։ Երբ կոնֆլիկտի կողմերը պայմանավորվում են որևէ բանի շուրջ, շատ քչերին է հետաքրքրում՝ ում հաշվին են այդ պայմանավորվածությունները։ Պրահայի հայտարարությունը, դրան հաջորդած ողջույններն ու ողջույներին հաջորդած էթնիկ զտումն ու Արցախի հայաթափումը սրա վառ վկայությունն են»։

ԱՄՆ-ում փոթորկի զոհերի թիվը հասել է 36-ի
ԱՄՆ-ին պատուհասած փոթորկի զոհերի թիվը հասել է 36-ի։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք ակտիվորեն հետևում ենք սաստիկ տորնադոներին և փոթորիկներին, որոնք հարվածել են հարավային և միջինարևմտյան շատ նահանգներին. 36 անմեղ մարդ է...