Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ»

28 Ապրիլի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Փաշինյանն ու նրա «առաջին շարքի» իշխանավորները բավականին աղմուկ էին հարուցել լրահոսում, այսպես կոչված, «Քաղաքացու օրվա» թեմայով: Ի վերջո, նշեցին:

Փաշինյանի ազդարարած «խորոված փարթիի» խորովածը ձրի չէր, «սասինսկիի», նույն ինքը՝ նրբերշիկի գինն էլ հիասթափեցնող էր՝ ըստ իշխանական միջոցառման մասնակիցների: Մյուս բաների գներն էլ, իհարկե: Բայց դա հարցի մյուս կողմն է:

Իսկ, ընդհանուր առմամբ, այդ մտացածին «տոնից» բազմաշերտ ու դառը նստվածք մնաց: Տեսեք, արդեն քանի տարի է, ինչ այդ միջոցառումը՝ «Քաղաքացու օր» անունով, պետական մասշտաբով նշվում է: Դրա համար միջոցներ են հատկացվում, ռեսուրսներ են ներառվում, կրթական հաստատություններն են «պլանային միջոցառումներ» անում: Կարճ ասած՝ ինչ-որ կերպ ինչ-որ բաներ են անում փաշինյանական իշխանության օղակները:

Բայց դա այդպես էլ քաղաքացու տոն, որպես այդպիսին, չդարձավ: Ու դա օրինաչափ է: Չդարձավ, որովհետև դա Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հորինած, եթե կուզեք՝ մոգոնած «տոնն» է, որը նշանավորում է իրենց կողմից 2018 թվականին իշխանությունը վերցնելը: Ընդամենը: Ու այն չէր կարող ու այդպես էլ չդարձավ հանրության տոնը, քաղաքացու տոնը: Բնականորեն չդարձավ: Առավել ևս, երբ մարդիկ տեսան ու տեսնում են այն զարհուրելի հետևանքները, որ բերեց ու բերում է Փաշինյանը՝ պատերազմ, հազարավոր զոհեր, Արցախի կորուստ, Հայաստանի ենթարկեցում ադրբեջանական ու թուրքական պահանջներին, պարտքի կրկնապատկում, Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներ… Նման իշխանության հորինած «տոնին» ո՞վ կցանկանա գնալ:

Փաշինյանն ինքն էլ դա հրաշալի հասկանում է: Ու ոչ միայն պատահական չէ, այլև հատկանշական է, որ թեկուզ ինչ-որ քանակի մարդ դուրս բերելու համար, մասսովկա ապահովելու համար իշխանությունը որոշեց «խորովածի հոտ» գցել մարդկանց քթերը:

Այստեղ հիմնականը ու հիմնովին վիրավորականն այն է, որ Փաշինյանն ու նրա քպական «կարկառունները» մտածում են, որ մեր հասարակության որոշակի շերտի համար առաջնայինն «ստամոքսն» է: Այո, արդարամիտ լինենք, այնտեղ կային նման մարդիկ, որոնք իսկապես էլ «խորովածի հոտի» վրա էին եկել: Ու նրանցից շատերին մեղադրելու էլ չէ. Փաշինյանի բերած «տնտեսական բումի» արդյունքում, սարսափելի գնաճի ու երկամուտների չավելացման արդյունքում, հնարավոր է, նրանք հազվադեպ են մսի «երես» տեսնում: Հնարավոր է՝ կան նաև այնպիսիք, որոնք իսկապես էլ միայն «ստամոքսով» են առաջնորդվում, կարևորը՝ ձրի բան լինի, ու հիասթափվել էին, որ ձրի չէ: Բայց վերջինները, որքան էլ մեր ժողովրդի մի մաս են (ու, ընդհանրապես, բոլոր ժողովուրդների մեջ էլ կան), ամբողջ հասարակություն չեն, առավել ևս՝ չափանիշ չեն:

Պարզապես ցավալի էր ՔՊ-ի միջոցառման ընթացքում տեսնել անձանց, որոնց ոչ թե Արցախի կորուստը, ոչ թե հազարավոր լուսավոր տղաների զոհվելն է հիասթափեցրել, այլ… այն, որ «սասիսկին» 1000 դրամ էր, մի փոքր բաժին խորովածը կամ «սթեյքը»՝ 5-6 հազար դրամ:

Ինչևէ, վերադառնանք բուն «տոնին»: Դա կարելի է «խորոված փարթի» անվանել, ուրիշ ինչ ասես անվանել: Բայց դա «քաղաքացու օր» չէր: Եթե դա քաղաքացու օրն էր, հապա ո՞ւր էր քաղաքացին: Մի՞թե քաղաքացի լինելը որոշվում է փողոցներում խորոված կամ սթեյք ուտելով (թեկուզ «կուկուռուզ» կամ «պեռաշկի»): Դա ի՞նչ կապ ունի քաղաքացի լինելու կամ քաղաքացիության հետ:

«Հաց ու տեսարաններ» հանրահայտ հռոմեական կառավարչական հնարքի հետ ուղղակի կապ ունի: Բայց քաղաքացիներն ի՞նչ կապ ունեն: Ավելին, սա ոչ թե «հաց և տեսարաններ» էր, այլ կատարելագործված տարբերակ՝ «հացով տեսարան»: Թող լինի՝ «մսով»:

Լավ, բայց ո՞րն էր օրվա խորհուրդը: Ի՞նչ ուղերձ ուներ իշխանությունը իր հորինած «քաղաքացու օրվա» համար, ի՞նչ բովանդակություն: Ի վերջո, խորովածի, տոլմայի կամ ղափամայի փառատոն կազմակերպողները իրենց միջոցառումների մեջ անհամեմատ ավելի շատ միտք ու գաղափար են դնում, քան պարզապես վարչապետի պաշտոնն զբաղեցնողի քմահաճույքով հրավիրված «խորոված փարթին»: Խորոված ուտելն ու համերգ նայե՞լն է քաղաքացու օրվա խորհուրդը:

Եթե օրը, տոնը քաղաքացու մասին էր, միգուցե օրը կարելի էր սկսել ոչ թե Ամիրյանի վրա մանղալներ շարելով, այլ երկրի արժանավոր քաղաքացիների շիրիմներին այցելելո՞վ, որ «Եռաբլուրում» են:

Մի խոսքով, նայում ես նախօրեի խորովածահոտ «թամաշան», ու… անհնար է չտխրել:

Մնում է միայն հուսալ, որ երբ հաջողվի Հայաստանում վերականգնել ազգային իշխանություն, իսկապես կգա քաղաքացիների ժամանակը: Ու դա կլինի ոչ թե առանձին վերցրած «խորովածահոտ» մեկօրյա միջոցառում, այլ ամեն օր կլինի քաղաքացու օրը, պետական ցանկացած կառույցի դիմած կամ չդիմած, սահմանում զենքը ձեռքին կանգնած կամ Երևանի կենտրոնում երեխայի հետ զբոսնող քաղաքացու օրը: Բոլոր քաղաքացիների: Ու քաղաքական հայացքների համար մարդկանց չեն հալածի, Արցախի մասին գիրք նվիրելու համար գործից չեն ազատի, Եկեղեցին պաշտպանելու համար չեն կալանավորի…

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Շևցովը՝ TRIPP-ի մասին

ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Շևցովը՝ TRIPP-ի մասին

ԱՄՆ-ն Հայաստանի տարածքում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ», հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը՝ անդրադառնալով TRIPP նախագծին, որում բաժնեմասերի 74%-ը պատկանելու է ԱՄՆ-ին և միայն  26%-ը՝ Հայաստանին։ «Հաշվի...

Ադրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։ Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Հիշեցնենք , որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի...

«Play City»-ի և «Sodi world series»-ի համագործակցությունը` վտանգի տակ

  «Play City» կոմպլեքսի գործունեության մոտ երկու ամիս շարունակվող դադարեցումը լուրջ խնդիրներ է առաջացրել և՛ աշխատակիցների և՛ այնտեղ գործող կարտինգի դպրոցի համար։ Կարտինգի դպրոցը զրկված է մարզումների հնարավորությունից, մարզիկները չեն...

Կառավարությունն արգելել է ԵԱՏՄ երկրներից տոմատի մածուկի որոշ տեսակների ներմուծումը

Կառավարությունն արգելել է ԵԱՏՄ երկրներից տոմատի մածուկի որոշ տեսակների ներմուծումը

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ լոլիկի մթերումների գործընթացը կազմակերպելու և տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման խնդիրը մեղմելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 7-ի N1098 -Ն որոշմամբ ժամանակավոր /6 ամիս/ արգելք է սահմանվել...

ԱԱԾ-ն ասում է հանգիստ եղեք, մենք երկու օր առաջ էինք իմացել, որ այսպիսի բան կարող է լինել. Վարդանյան

ԱԱԾ-ն ասում է հանգիստ եղեք, մենք երկու օր առաջ էինք իմացել, որ այսպիսի բան կարող է լինել. Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ ԱԱԾ-ն ասում է հանգիստ եղեք, մենք երկու օր առաջ էինք իմացել, որ այսպիսի բան կարող է լինել: Դե ադրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետին տապալելու օպերացիա...