Երբ է ԵՄ-ն Հայաստանին հանելու ավիացիոն «սև ցուցակ»-ից

11 Հոկտեմբերի, 2025

Եվրոպական միության ավիացիոն «սև ցուցակում» Հայաստանի մնալու կամ դուրս բերվելու հարցը կլուծվի 2025 թվականի նոյեմբեր։ Գրում է Sputnik Արմենիայի-ն։

«Եվրոպական միության ավիացիոն «սև ցուցակում» Հայաստանի մնալու կամ դուրս բերվելու հարցը կլուծվի 2025 թվականի նոյեմբերին։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն 2024 թվականի հոկտեմբերի 1-ին «սև ցուցակից» հանելու նպատակով դիմում է ներկայացրել Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսին։ Գործընթացը սկսվել է նոյեմբերին 13-ին, երբ տեղի է ունեցել Հայաստանի և ՏՆԵԿ–ի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Դեկտեմբերի 24-ին հայկական կողմը փոխանցել է նախկինում հայտնաբերված խախտումները վերացնելը հաստատող փաստաթղթերի փաթեթը՝ դրանք պաշտոնապես վավերացնելու և հետագայում որոշում կայացնելու նպատակով։

«Սեպտեմբերի 1-5-ը ՀՀ-ում անցկացվել է գնահատողական այց, որի շրջանակում իրականացվել է ամբողջ ծավալով համընդհանուր գնահատում, որը չի սահմանափակվել միայն 2020 թվականին արձանագրված թերությունների վերացման աշխատանքների գնահատմամբ»,– հայտնել են ՏԿԵ նախարարությունից։

ՀՀ ՏԿԵՆ–ի տվյալներով` ստուգման արդյունքները կքննարկվեն նոյեմբերին։

«Աուդիտի արդյունքները նախատեսվում է քննարկել նոյեմբերին Եվրոպական հանձնաժողովի թռիչքային անվտանգության կոմիտի նիստին (EC Air Safety Committee)՝ հայկական ավիաընկերություններին Եվրոպական միության «սև ցուցակից» դուրս հանելու հարցի որոշման նպատակով»,– նշել է նախարարությունը։

Սակայն ՏԿԵՆ–ը դժվարացել է պատասխանել` ի վերջո ՀՀ–ն ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակից (EU Air Safety List-ում) դուրս կգա՞, թե՞ ոչ, պատճառաբանելով, որ որևէ կանխատեսում անել չեն կարող»։

 

Նմանատիպ նյութեր

Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցիները չպետք է հայի երես տեսնեն․ ԹՐԻՓՓ-ի հետ կապված «Հայաստան» խմբակցության մտահոգությունները

Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցիները չպետք է հայի երես տեսնեն․ ԹՐԻՓՓ-ի հետ կապված «Հայաստան» խմբակցության մտահոգությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ներկայացնում  է TRIPP-ի իրական վտանգները. «Դուք արդեն տեսաք, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովում քննարկվեց հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը, որը կարգավորում է TRIPP-ի գործունեությունը և մանրամասներ է...

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»- գրում է․ «Ինչպես ավելի վաղ գրել էինք, Արթիկում ՏԻՄ ընտրությունների նախօրեին բերման էին ենթարկվել «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը։ Քիչ առաջ...

Մահվան ելքով դժբախտ պատահար՝ Երևանի կառուցվող շենքերից մեկում

Մահվան ելքով դժբախտ պատահար՝ Երևանի կառուցվող շենքերից մեկում

Հոկտեմբերի 19-ին Երևանում հերթական կառուցվող էլիտար շենքերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր...

Ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորությունը․ Նժդեհ Իսկանդարյան

Ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորությունը․ Նժդեհ Իսկանդարյան

Ամփոփվել են Հայաստանի քաղաքական ուժերի հետ Արցախի իշխանությունների նախաձեռնած խորհրդակցությունները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ «Հանդիպումներ են անցկացվել բոլոր այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք արձագանքել...

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...