ԵՊՀ-ում կարծում են, որ Հովհաննիսյանը քանդում է մայր բուհը. «Հրապարակ»

12 Սեպտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է.  Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանին երեկ 5 տարի ժամկետով ընտրեց ԵՊՀ ռեկտոր։ Նա առաջադրված միակ թեկնածուն էր: Մայր բուհից տեղեկացանք, որ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը դժգոհ է մրցույթից եւ դրա արդյունքներից, որն իրականում մրցույթ էլ չէր, այլ՝ վերեւից հրահանգված վերանշանակում: ԵՊՀ-ում կարծում են, որ Հովհաննիսյանը քանդում է մայր բուհը, որը հիմա հետընթաց է ապրում:

Ի դեպ, չնայած նրան, որ Հովհաննիսյանը մրցակից չուներ, սակայն փակ, գաղտնի քվեարկության արդյունքները միանշանակ չեն եղել․ 20 հոգանոց հոգաբարձուների խորհրդից 19 հոգի է մասնակցել քվեարկությանը, 14-ը կողմ է քվեարկել, 3-ը՝ դեմ, 2 քվեաթերթիկ անվավեր է եղել։ 20 անդամից 5-ը հիմնադրամի առաջադրած անդամներն են, 5-ը՝ կառավարության, 5-ը՝ պրոֆեսորադասախոսական կազմի, իսկ մյուս 5-ը՝ ուսանողների կողմից ընտրված։ Հովհաննիսյանը խիստ զայրացել է դեմ եւ անվավեր քվեներից եւ ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` հանձնարարել է ճշտել, թե ովքեր են իրեն «չուզողները»։ «Կասկածյալներն» ուսանողներն են։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 12․ 09․ 26թ

 

Նմանատիպ նյութեր

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին։ Այս մասին Կենտրոն ՔԿՀ-ից գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Կյանքը ոչ մի ընտրությունից հետո կանգ չի առնում, որքան էլ անարդարությունները մեծ լինեն։ Մարդկանց հուզող,...

Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել» երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ»

Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել» երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի վերջին աղմկոտ հարցազրույցը կրքեր է բորբոքել ՔՊ-ում, և իշխանականները չեն թաքցնում իրենց վրդովմունքը՝ պահանջելով պատժել Սարգսյանին, հակառակ դեպքում կասկած էին հայտնել, որ նա Փաշինյանի...

Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»

Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 2291-Լ որոշման մեջ։ Այդ որոշման շահառու են հանդիսանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների սովորողները, ովքեր մինչև 2023 թվականի...

ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների միջև տնտեսական և ֆինանսական կապերի զարգացումը Իրանի համար առաջնահերթություն է․ Փեզեշքիան

ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների միջև տնտեսական և ֆինանսական կապերի զարգացումը Իրանի համար առաջնահերթություն է․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Հնդկաստանի վարչապետի հետ։ Հանդիպման ընթացքում Փեզեշքիանն ընդգծել է Իրանի և Հնդկաստանի միջև ռազմավարական պայմանավորվածությունների շարունակականության անհրաժեշտությունը։ Իրանի նախագահը նաև նշել...

Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայումը կհանգեցնի Ռուսաստանի հետ պատերազմի. Պուտին

Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայումը կհանգեցնի Ռուսաստանի հետ պատերազմի. Պուտին

Եվրոպացիները հիմա ասում են, որ քննարկում են, թե ինչպես զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքում: Դա նշանակում է պատերազմ Ռուսաստանի հետ, Հնդկաստանում BRICS գագաթնաժողովի շրջանակներում լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա բացատրել է, որ Ռուսաստանի...