Եվրոպական միության Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն X սոցիալական ցանցում գրել է․
«Այսօր լրանում է 2025 թվականի օգոստոսի 8-ին տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի առաջնորդների պատմական Վաշինգտոնյան գագաթնաժողովի առաջին տարելիցը։ ԵՄ-ն ջերմորեն ողջունում է դրանից ի վեր ձեռնարկված դրական և կառուցողական քայլերի շարքը՝ ուղղված խաղաղության գործընթացի հետագա ինստիտուցիոնալացմանն ու առաջմղմանը»։






